Ավերիչ երկրաշարժ Պակիստանում և Աֆղանստանում․ կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Պակիստանում և Աֆղանստանում մարտի 21-ի երեկոյան տեղի ունեցած 6,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 94 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է Aljazeera-ն։
Պակիստանի հյուսիս-արևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգում զոհվել է 9 մարդ, ևս 4 մարդ, ըստ հրատարակության, մահացել է Աֆղանստանի արևելյան Լաղման նահանգում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հյուսիսարևելյան Բադախշան նահանգի Ջուրմ շրջանից 40 կմ դեպի հարավ, որը գտնվում է Պակիստանի և Տաջիկստանի հետ սահմանի մոտ։