Թայվանի վարչակազմի ղեկավարի այցն ԱՄՆ անընդունելի է. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի իշխանությունները կտրականապես դեմ են Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի այցին ԱՄՆ՝ Գվատեմալա և Բելիզ այցի շրջանակներում։ Ինչպես հաղորդում է APA-ն՝ հղում տալով ТАСС-ին, այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
Վան Վենբինն ասել է, որ պաշտոնական Պեկինը դեմ է ԱՄՆ-ի և Թայվանի միջև ցանկացած պաշտոնական շփմանը, ԱՄՆ-ը պետք է հավատարիմ մնա «Մեկ Չինաստան» սկզբունքին.
«Վաշինգտոնը պետք է կատարի իր խոստումը` չաջակցելու Թայվանում անջատողական տրամադրություններին: ԱՄՆ պաշտոնյաները պետք է դադարեցնեն հարաբերությունները Թայվանի հետ: Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք Թայվանի վարչակազմին: Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: