Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Թալանում և վերաբաշխում են պետության ունեցվածքը

Վարկով հեռուստացույց գնող, նախարար դառնալուց հետո 280 հազար դոլարանոց տուն, 40 հազար դրամ հայտարարագրած, բայց նախարար դառնալուց հետո 115 միլիոն դրամանոց տուն գնողների վրայից հասարակության ուշադրությունը շեղելու համար իշխանությունը շարունակում է կիրառել փորձված մեթոդը՝ որս յուրային մանր կալիբրի գործիչների ուղղությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիրախում են հայտնվել մանր-մունր չինովնիկներ: Նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը նպատակ ունեն այս կուսակցության ընտրազանգվածին ցույց տալ, թե Փաշինյանը նախկինների կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող է այնքան, որքան յուրայինների։

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած վերջին հաղորդագրությունը պետք է հենց այս ամենի շրջանակում հասկանալ, որովհետև չարաշահումների գործով հենց այս փուլում ձերբակալությունները ամենևին էլ արդարադատության հաստատման համար չեն։

Իսկ ի՞նչ են հայտնում Հակակոռուպցիոն կոմիտեից. տեղեկացնում են, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, որը 2 օր առաջ էր աշխատանքից ազատման դիմում գրել և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալլաքյանը։

Չի բացառվում, որ հաջորդ ձերբակալվողը լինի Երևանի քաղաքապետի պաշտոնից վարչապետի համար անակնկալ կերպով հեռացած Հրաչյա Սարգսյանը, որովհետև Մեջլումյանը և Դալլաքյանը Հրաչյա Սարգսյանի կադրերն են։

Ամենևին պատահական չէ, որ Հրաչյա Սարգսյանի թիմակիցների ձերբակալության վերաբերյալ մեկնաբանություն է արել Երևանի քաղաքապետի հավակնորդ Տիգրան Ավինյանը։

«Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երևանի և երևանցու շահը: Միևնույն ժամանակ սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի և համայնքային կազմակերպությունների անխտիր բոլոր աշխատակիցներին՝ հորդորելով իրենց ջանքերը ծառայեցնել բացառապես մայրաքաղաքին»,- գրել է նա։

Իսկ ինչո՞ւ Տիգրան Ավինյանը նման մի գրառում էլ չարեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի աներձագը դարձավ Ձորաղբյուրում թանկարժեք առանձնատան սեփականատեր, կամ ինչո՞ւ մոռացավ երևանցու շահի մասին, երբ իրենց կուսակցական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անդամների բիզնեսներից պետական համակարգը սկսեց ահռելի ծավալների մեկ անձից գնումներ կատարել, կամ ինչո՞ւ քաղաքացու վճարած ամեն մի դրամի մասին չխոսեց այն ժամանակ, երբ նույն Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի բիզնեսներից մեկը 5.2 միլիարդ դրամի բենզինի գնման պայմանագիր կնքեց Պաշտպանության նախարարության հետ։

Այս ինչուներն ունեն մեկ շատ պարզ պատասխան. Տիգրան Ավինյանին և Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ թե պայքարել կոռուպցիայի դեմ, այլ այդ կոռուպցիան որքան հնարավոր է բարձրացնել դեպի իշխանական բուրգի գագաթին նստածների մոտ և զբաղվել սեփականության բաշխմամբ՝ միայն բուրգի վերևում։

Հենց այս ճանապարհին է, որ պետք է «զոհ» գնան մանր չինովնիկները՝ հընթացս ապահովելով իշխանության՝ ավելի անարգել ընթացքը դեպի պետության ունեցվածքի թալան։

NEWSPRESS.am