Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Վազող տողեր

ՀՀ-ում կա համատարած կոնսենսուս՝ հարևան պետությունը մտադրություն ունի ԼՂ-ում էթնիկ զտում իրականացնել և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի հող նախապատրաստել. իշխանական պատգամավոր

Եթե ուշադրություն դարձրեցիք, ապա պարոն Թևանյանը հայտարարության տեքստի մեջ մի այսպիսի ձևակերպում արեց, որ «Ադրբեջանը հենվելով կամ խմբագրելով Պրահայում ձեռք բերված համաձայնությունները՝ փակել է Լաչինի միջանցքը»: Իր ելույթն ԱԺ-ում այսօր այսպես սկսեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Վերջինս ընթերցեց հանձնաժողովի դիրքորոշումը, որում մասնավորապես ասվում էր, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն առաջարկում է խորհրդարանին չմասնակցել հայտարարության տեքստի քվեարկությանն այն ըմբռնմամբ, որ դեռևս դեկտեմբերի 14-ին ԱԺ-ն ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Եվ այդ հայտարարությունը շարունակում է ուժի մեջ մնալ: Առհասարակ, ՀՀ ԱԺ-ն անկախությունից ի վեր՝ ընդամենը 14 հայտարարություն է ընդունել յուրաքանչյուր թեմային անդրադառնալով ընդամենը մեկ անգամ:

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի կարևորությունը, նաև առնվազն 2 նոր հանգամանք, դրանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ոստիկանների սպանությունը, և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելն Ադերբեջանի կողմից, կարելի էր ընդունել ԱԺ-ի նոր հայտարարության տեքստ՝ վերահաստատելով դեկտեմբերի 14-ի հայտարարության դիրքորոշումները և ավելացնել այս նոր բաղադրիչները: Այս նպատակով մենք առաջարկ արեցինք «Հայաստան» դաշինքին՝ փորձել գտնել հայտարարության տեքստի փոխադարձաբար ընդունելի բառապաշար, որովհետև շատ հարցերում էլ համակարծիք ենք այնուամենայնիվ. նույնկերպ ենք մտածում, օրինակ՝ Ալիևի մղումների մասին»,- նշեց Կարապետյանը:

Շարունակելով հայտարարության տեքստը՝ նա նշեց, որ ՀՀ-ում կա համատարած կոնսենսուս, առ այն, թե ինչ մտադրություն ունի հարևան պետությունը, այն է՝ ԼՂ-ում էթնիկ զտում իրականացնել և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի հող նախապատրաստել:

«Առաջարկվող հայտարարության տեքստի բոլոր ձևակերպումները, որոնք նույնն են կամ նման են դեկտեմբերի 14-ին ընդունված հայտարարության տեքստի ձևակերպումներին, ամբողջությամբ մեզ համար ընդունելի են: Հետևաբար, «Հայաստան» դաշինքի խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ մենք նորմալ քննարկում ունեցանք, սակայն, չենք կարողացել գալ ընդհանուր համաձայնության՝ հայտարարության տեքստի հետ՝ կապված մի քանի բառերի շուրջ: Որոնք են այդ անհամաձայնությունները: Ըստ ընդդիմության՝ Հայաստանը պետք է հարցերը կոշտ ներկայացնի միջազգային հանրությանը և միջազգային հանրությունն ըստ այդմ կձևավորի իր դիրքորոշումը: Մեր մոտեցումն այն է, որ Հայաստանն իր դիրքորոշումները պետք է ներդաշնակեցնի միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որովհետև, եթե ԼՂ-ի հիմնախնդիրը, և առհասարակ, Լաչինի միջանցքի վերաբացումը լուծում ունեն, ապա այդ դերակատարների ներգրավմամբ, այսինքն՝ միջազգային հանրության նեգրավմամբ, ապա ՀՀ-ն ի զորու չէ պայքարելու տարածաշրջանի դեմ»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ այսպիսով՝ ՀՀ արտաքին քաղաքականության տեսանկյունից կարևոր կլիներ հայտարարության տեքստի մեջ նշել ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության ապահովման հարցը, միջազգային երկխոսության կարևորության հարցը, ինչպես նաև ԼՂ՝ Լաչինի միջանցք, փաստահավաք խմբի ուղարկման կարևորության հարցը:

Նրա խոսքով՝ ընդդիմության համար սրանք չեն կարևոր, կարևոր են այլ շեշտադրումներ: 

Ելույթի վերջում Կարապետյանն իր գործընկերներին կոչ արեց չմասնակցել այդ հայտարարության տեքստի քվեարկությանը: