Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated PressՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարքՖիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվիԿիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոնԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունըՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըՊեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանըՎաղը հոսանքազրկումներ կլինենԿառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրըՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՊարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմանադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց 6 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը
Տեսանյութ

ՔՊ-ն մերժեց Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման վերաբերյալ ընդդիմության հայտարարությունը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նիստում այսօր քվեարկության դրվեց Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հայտարարության լրամշակված նախագիծը։ ՔՊ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ փաստացի մերժելով ընդդիմության հայտարարությունը։

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ, ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՈՒ ՍԱԴՐԻՉ ՔԱՅԼԵՐԻ, ԲԵՐՁՈՐԻ (ԼԱՉԻՆԻ) ՄԻՋԱՆՑՔԻ ՓԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության շրջափակումը, որն հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի։ Շրջափակման արդյունքում գոյաբանական խնդիրներ են առաջացել 120 հազար Արցախի քաղաքացիների համար։

Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, ըստ որի՝ Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովում է Բերձորի (Լաչինի) 5 կմ լայնությամբ միջանցքը, որով անխոչընդոտ պետք է իրականացվեն մարդկանց, մարդատար և բեռնատար տրասպորտային միջոցների տեղաշարժը:

Պաշտոնական Բաքուն հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, չի վերադարձնում հայ գերիներին և այլ պահվող անձանց, փորձում է Արցախում ստեղծել վախի մթնոլորտ, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության նկատմամբ՝ նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել։

2023թ. մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Արցախի ոստիկանության 3 աշխատակից զոհվել է, կա 1 ծանր վիրավոր։ Ադրբեջանն իր ահաբեկչական քայլերով ցանկանում է ամբողջությամբ կլանել Արցախը՝ հակադրվելու դեպքում սպառնալով ավելի կոշտ քայլեր իրականացնել։

Վկայակոչելով 2022թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռք բերված համաձայնությունները և 2023թ. փետրվարի 18–ին Մյունխենում այդ համաձայնության վերահաստատումը՝ պաշտոնական Բաքուն խմբագրել է Բերձորի (Լաչինի) միջանցքի կարգավիճակին վերաբերող ձևակերպումները և դիմել ագրեսիվ գործողությունների, որն արտահայտվում է նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ծավալապաշտական վարքագծով։

Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումը, որով բարձր դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Բերձորի (Լաչինի) միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ, ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն է, որը, որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք բազմիցս հաստատվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից:

Բերձորի (Լաչինի) միջանցքը ներառելով կրիտիկական ենթակառույցները (գազատար, էլեկտրագծեր, կապ) Արցախի կյանքի ճանապարհն է, որի չգործելը հղի է ծանրագույն ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, հումանիտար հետևանքներով:

Ադրբեջանի ռազմատենչ վարքագիծը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության և դրա մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը։ Զորակցելով Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին՝ կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցներ՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանական նոր սադրանքները, դիվերսիաները, ահաբեկչությունները կանխելու համար։

Կոչ ենք անում ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամներին պարտադրել Ադրբեջանին՝ կատարելու Բերձորի (Լաչինի) միջանցքին վերաբերող Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Արձանագրելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական կարգավորում չի ստացել, դիմում ենք միջազգային հանրությանը, աշխարհի պետությունների խորհրդարաններին, միջազգային հումանիտար կազմակերպություններին, դատապարտել Ադրբեջանի ապօրինի քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ։

Կոչ ենք անում արցախահայ մեր քույրերին ու եղբայրներին զինվել համբերությամբ, պայքարել հանուն սեփական անօտարելի իրավունքների, պահպանել զգոնությունը, գլխավոր հարցերում լինել միասնական։ Հայաստանի Հանրապետությունը տեր է կանգնելու սահմանադրությամբ, օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված իր հանձնառությանը։