Օզբիլիսը առաջին մարզումն է անցկացրել
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Իսպանիայի առաջնությունում հանդես եկող «Ռայո Վալեկանոյի» կազմում առաջին մարզում է անցկացրել: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը օրերս «Սպարտակից» տեղափոխվել է «Բեշիկթաշ», սակայն միանգամից վարձավճարով մեկնել է «Ռայո Վալեկանո»:
Ինչպես տեղեկացնում է hurriyet.com-ը, Արազ Օզբիլիսը այսօր բուժզննում է անցնելու, որից հետո պայմանագիր է կնքելու «Ռայոյի» հետ: Օզբիլիսը իսպանական ակումբում հանդես է գալու մինչ մրցաշրջանի ավարտը:
Նշենք, որ առաջիկայում «Ռայո Վալեկանոյին» արտագնա մրցավեճ է սպասվում «Դեպորտիվոյի» հետ: Այդ խաղը կայանալու է փետրվարի 1-ին: