Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ովքեր են մեր բարեկամները և ովքեր՝ խանգարողները․ Վահե Հովհաննիսյան

Հենց ՀՀ իշխանությունները սկսեցին շրջանառել 29 800 ք/կմ հայրենիքի գաղափարը, Ալիևն այն իջեցրեց 29 000-ի՝ զեղչելով 800 ք/կմ-ը։ Հենց Հայաստանը հավանություն տա Ալիևի ուլտիմատումին՝ հրաժարվել Արցախից և ընդունել մեզ սիրահոժար նվիրած 29 000-ի առաջարկը, նա անմիջապես թիվը իջեցնելու է, ասենք ևս հազար կիլոմետրով։ Ու այսպես շարունակ։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Սա հնարավոր է միայն ու միայն հայ ժողովրդի Արհեստական ԱՆբանականության միջավայրում։ Հայ հասարակությունն իր համար հորինել է մտացածին մոլորակ, ապրում է այնտեղ՝ իրեն ուղղվող սպառնալիքներին անհաղորդ, ու եթե ոչինչ չփոխվի՝ կործանվելու է այնտեղ։


Անհավանական է, բայց՝ փաստ.

Ալիևին Հայաստանից չեն պատասխանում։ Նիկոլը Արտաշատում էր, կարծես թե՝ հասկացնելով, որ մայրաքաղաքները պարտադիր չէ, որ կանգուն լինեն, իսկ ընդդիմությունն իր բազմազան ձևաչափերով չի արձագանքել։ Միակ արձագանքը ԱԳՆ պաշտոնական տեքստն էր։ Անձը, որ պետության անունից կկանգնի ու կպատասխանի մեր երկրին սպառնացող անձին, փաստորեն այսօր չկա։ Ու պարտադիր չէ, որ դա լինի իշխանական անձ։ Ստացվում է, որ մեր պետությունը կենսունակության ռեսուրսներ չունի՞։ Դա իհարկե այդպես չէ, և խնդիրները ճիշտ ձևակերպելու դեպքում, էական փոփոխության ռեսուրս կա հենց նույն հասարակության ներսում։

Շատ կարևոր է՝ ինքներս մեզ և աշխարհի համար տեսանելի դարձնել, որ Հայաստանը և հայ ժողովուրդը միայն Նիկոլի իշխանությունն ու իր արբանյակները չեն։ Այս պահին կան հանրային մի քանի տասնյակ գործիչներ, որոնք փորձում են դա անել. սա առայժմ ոչ ինստիտուցիոնալ, բայց մեծ պոտենցիալ ունեցող ռեսուրս է։

Արհեստական ԱՆբանականությունից ժողովրդին դուրս հանելու գործում անգնահատելի է եկեղեցու դերը. որպես ապացույց մենք ունենք պատերազմից հետո հայ առաքելական եկեղեցու գործունեությունը, որը ուղղակի թույլ տվեց պահպանել ազգային կենսունակությունը։

Մյուս կարևորագույն ռեսուրսը նոր քաղաքական ձևաչափերն են, որոնք կարող են լինել նոր կուսակցությունների, նոր շարժումների և նոր դաշինքների ձևով։ Շատ կարևոր է հիմնական գաղափարը, որի առանցքում պետք է ձևավորվեն նոր համակարգերը։

Այս իշխանությունը «խաղաղության տոպրակի» մեջ հայ ժողովրդին հրամցնում է նոր պատերազմ։ Բայց քանի որ տոպրակը սիրուն է, վրան մեծ տառերով գրած՝ խաղաղություն, հայ ժողովուրդը հակված է խաբվելու։

Նոր քաղաքական և հանրային ձևաչափերի խնդիրն իրական խաղաղության գաղափարն է, որտեղ փաթեթավորումը և բովանդակությունը նույնը կլինեն։

Հայաստանի և հայ ժողովրդի համար կենսական, պատմական անհրաժեշտություն է իրավիճակի կայունացման և հետպատերազմյան վերականգնման հնարավորությունը։ Պիտի փորձենք հասկանալ՝ այս ճանապարհին մեր ներսում ովքեր են մեր բարեկամները և ովքեր՝ խանգարողները։ Այդ իդենտիֆիկացիան կարևոր է՝ ժողովրդի հետ ազնիվ խոսակցություն տանելու և մարդկանց առողջ բանական վիճակի վերադարձնելու համար»։