Ռուսաստանում գրիպի համաճարակ է
Ռուսաստանում գրիպից 50 մարդ է մահացել, ինչի մասին հաղորդում է «Ռոսսիյսկայա գազետան»:
Ըստ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունների` հիվանդությունը հատկապես տարածված է երեխաների շրջանում:
Ըստ այդմ՝ Մոսկվայում գրիպի և սուր-շնչառական վիրուսային վարակների պատճառով համաճարակ և համապատասխան կարանտին է հայտարարվել: