Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Թե բա ՔՊ-ն եկավ ու բյուջե ունեցանք, եկամուտներն աճել են, սոցիալական հարցեր ենք լուծում, սուտ․ Բագրատյանը թվեր է ներկայացրել

Հաշվետու տարում հարկային օրենսդրության փոփոխությունները պետք է Կառավարության կողմից բյուջեի հաշվետվության ժամանակ հստակ քաղաքական գնահատական ստանան. այլապես տարբեր տարիների բյուջեների համեմատությունները դառնում են անիմաստ։ Այս մասին իր «Արմագեդոն» խորագրով 5-րդ հրապարակման մեջ գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Արմագեդոն

5-րդ հրապարակում

Այս հրապարակման մեջ կանդրադառնամ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի դինամիկային 2018-2022թթ., թվերը համեմատելով նախորդ 3 հնգամյակների թվերի հետ։ Դրանց հիման վրա էլ կարվեն որակական մասնագիտական դատողություններ։ Մինչեւ վերլուծական մասին անցնելը մի քանի մեթոդաբանական պարզաբանում։

Բյուջեն պետության «անվանական աշխատավարձ»-ն է եւ նրա մեծությանն ու աճի դինամիկային պետք է վերաբերվել նկատի ունենալով գնաճն այնպես, ինչպես դա անում ենք «անվանական» և «իրական» եկամուտները դիտարկելիս։

Եթե հաշվետու ժամանակաշրջանում հարկային օրենսդրության էական փոփոխություններ չեն կատարվել, հարկավորման մակարդակը մնացել է նույնը կամ անփոփոխ, ապա հաշվետու ժամանակաշրջանի բյուջեն (կարեւոր չէ եկամուտներով, թե՝ ծախսերով) բազիսային ժամանակաշրջանի հետ համեմատելու համար պետք է բյուջեի փաստացի եկամուտները նվազեցնենք գնաճի գործակցով եւ բաժանենք տնտեսական աճի տեմպի վրա։ Այն ինչ կմնա դրա տակը հարաբերում ենք բյուջեի բազիսային տարվա թվերին։ Ստացված գործակիցը բնորոշում է հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը։

Հաշվետու տարում հարկային օրենսդրության փոփոխությունները պետք է Կառավարության կողմից բյուջեի հաշվետվության ժամանակ հստակ քաղաքական գնահատական ստանան։ Այլապես՜ տարբեր տարիների բյուջեների համեմատությունները դառնում են անիմաստ։

Հիմա անդրադառնանք 2003-2022թթ պետական բյուջեի եկամուտների դինամիկային։ Դիտարկենք այսպես. նախ, համեմատենք ծայրակետային բյուջեների (դիտարկվող ժամանակաշջանի վերջի) հարաբերությունը՝ կոռեկտավորելով համապատասխան ժամանակաշրջանի գնաճով։ 2022թ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը 2017թ. համեմատ կազմել է 166.8% (2063 մլրդ դրամը բաժանած 1237 մլրդ-ի)։ Չեզոքացնելով գնաճը (166.8 ։ 1.239) ստացվում է 134.6% աճի տեմպ կամ 42% հավելաճ։ Սա կառավարության ներդրումն է։ Բացի դա, 2018-2022թթ. ՀՆԱ հավելաճը եղել է 26.5%։ Տարբերությունը 8.1% է. սա օրենսդիրների ու ՊԵԿ ներդրումն է։ 2007թ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը 2002թ. համեմատ եղել է 262.4% (698 մլրդ դրամը 266 մլրդ-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. 262.4 ։ 1.239). ստացվում է 211.8% աճի տեմպ կամ 138.5% հավելաճ։ Այսինքն, 2003-2007թթ. բյուջեի եկամուտները 2018-2022թթ համեմատ աճել են 3.2 անգամ ավելի արագ։ Առաջ գնանք։ 2008-2012թթ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը կազմել է 139.9% (975 մլրդ-ը բաժանած 698 մլրդ-ի)։ Գնաճը եղել է 31.9%։ Չեզոքացնում ենք այն եւ ստանում, որ 2008-2012թթ. պետական բյուջեի եկամուտների իրական հավելաճը եղել է սոսկ 8%, իսկ աճի տեմպը 106%։ Հիմա նայենք 2013-2017թթ. պետական բյուջեի եկամուտների դինամիկան։ Աճի տեմպը կազմել է 126.9% (1237 մլրդ-ը բաժանած 975 մլրդ-ի)։ Գնաճը եղել է 12%։ Չեզոքացնում ենք այն եւ ստանում, որ 2013-2017թթ. պետական բյուջեի եկամուտների իրական հավելաճը եղել է 14.9%, իսկ աճի տեմպը 113.3%։ Այս անգամ խորացնենք վերլուծությունը եւ դիտարկենք նաեւ բյուջեի դինամիկան 1998-2002թթ։ Աճի տեմպը կազմել է 195.6% (266 մլրդ-ը 136-ի մլրդ-ի նկատմամբ)։ 1998-2002թթ. գումարային գնաճը եղել է 13.1%։ Եվ, ուրեմն, 1998-2002թթ. պետական բյուջեի եկամուտների հավելաճը կազմել է 82.5%, իսկ աճի տեմպը՝ 172.9%։ Չմոռանանք նաեւ նկատել, որ 1998-2006թթ. պետական կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներառված չէին պետական բյուջեի մեջ։ Իսկ դրանք կազմում են պետական բյուջեի շուրջ 20%-ը։

Կատարենք նույն գործողությունները պետական բյուջեի ծախսերի նկատմամբ։ 2018-2022թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 149% (2242 մլրդը 1504-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 120.3% աճի տեմպ կամ 25.1% հավելաճ։ 1998-2002թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 189% (298.9 մլրդը 189-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 167.3% աճի տեմպ կամ 76% հավելաճ։ 2003-2007թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 249% (747 մլրդը -299.8-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 249.2% աճի տեմպ կամ 125% հավելաճ։ 2008-2012թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 138.8% (1037 մլրդը 747-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 105.2% աճի տեմպ կամ 7% հավելաճ։ 2013-2017թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 145% (1504 մլրդը 1037-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 129.5% աճի տեմպ կամ 33% հավելաճ։

Այսպիսով, արտառոց աճ բյուջետային եկամուտների ու ծախսերի առումով չի եղել. եկամուտների առումով 2018-2022թթ տեմպերը զիջում են 1998-2002 եւ 2003-2007թթ. (ընդ որում զիջում են 2-3 անգամ , ավել են 2008-2012 եւ 2013-2017թթ., իսկ ծախսերի մասով 2018-2022թթ. ցուցանիշները զիջում են 1998-2002, 2003-2007, 2013-2017թթ. բյուջեներին։ Ավել են միայն 2008-2012թթ. բյուջետային ծախսերից։ Թե բա ՔՊ-ն եկավ ու բյուջե ունեցանք, եկամուտներն աճել են, սոցիալական հարցեր ենք լուծում։ Սուտ։ Նման բան չկա։ Այո բյուջեն աճել է, բայց նախորդ տարիներից ավելի դանդաղ։ Տ.Սարգսյանից լավ եք եղել։ Նրա վարչապետության տարիները բոլոր առումներով վատագույնն են ՀՀ տնտեսական պատմության մեջ։ Ընդամենը դա։ Անշուշտ, բաց են մնում 1993-1997թթ. բյուջետային տարիների, ինչպես նաեւ 1991-1992թթ. իրավիճակը։ Այստեղ համեմատություններ արված չեն։ Նախ, մինչեւ 1993թ ՀՆԱ չի հաշվարկվել։ Երկրորդ, դրամը ներդրվել է 1993թ նոյեմբերին, ինչը բացառում է 1991-1993թթ համար դինամիկ համեմատական ճշգրիտ շարքեր կազմելու հնարավորությունը։ Միայն նկատենք, որ, օրինակ, 1995-ին պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.2 անգամ (29.4 մլրդ դրամից հասել են 94.5 մլրդ դրամի), իսկ ծախսերը՝ 3.1 անգամ (40.8 մլրդ դրամից 125.5 մլրդ դրամի)։ Սա առանց կենսաթոշակային ֆոնդի միջոցների։ Այդ տարի գնաճը եղել 1.76 անգամ»,- գրել է նա: