Կասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ Փաշինյան
Մամուլ

50 դավաճան զինվորականների մասին Փաշինյանի հայտարարության տակ ծիծաղելի քրեական գործեր են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«2018 թվականից 2020 թվականն ավելի շատ զենք է բերվել, քան դրանից առաջ ամբողջ ժամանակահատվածում»,- հայտարարում է ՀՀ վարչապետը։ Իսկ ո՞րն է պատճառը, որ, ունենալով այդքան զենք, Հայաստանը պարտվեց՝ ինքն իրեն հարցնում է Փաշինյանն ու պատասխանում մամուլի վերջին ասուլիսում․ «Որովհետեւ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն»։ Մարդը, ում մի ամբողջ ժողովուրդ մեղադրում է դավաճանության համար, համոզված է, որ բանակում դավաճաններ են վխտում։ «50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։ Եթե մտածողներ կան, որ այդ մարդկանց գլխին գործ են սարքում, շատ վատ ա»,- ասում է վարչապետը։ Գիտի երեւի եւ գիտակցաբար էր ուղղորդում նախաքննությունը։ Իսկ այդ ուղղորդումների կարիքը, հավանաբար, կա, քանի որ դավաճանության մեջ մեղադրվողները մեկը մյուսի հետեւից ազատվում են, իսկ գործերը՝ դատարանում կարճվում։  

Անցյալ տարի, օրինակ, ԱԱԾ-ն աղմկեց, թե դավաճանության գործով 20 մեղադրյալ կա, 14-ը՝ կալանավորված։ Նրանց թվում էր գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանը, որին 5 ամիս անիմաստ պահեցին կալանքի տակ։ Հետագայում նա պատմեց, թե ինչն է ԱԱԾ-ն լրտեսություն համարել։ Պարզվում է՝ մի կին է զանգահարել հրամանատարին, խնդրել՝ իր ծառայող որդուն փոխանցել, որ կապվի մոր հետ։ Էլոյանն էլ ճշտել է, որ այդպիսի զինվոր իր գումարտակում չի ծառայում։ ԱԱԾ-ն որոշել է, որ այդ կինը թշնամու հատուկ ծառայություններից է, ու 5 ամիս գործ էր քննում։ Էլոյանին ազատ արձակելուց կարճ ժամանակ անց կալանքից ազատվել էր նաեւ երկրորդ «պետական դավաճանը»՝ 42-ամյա պայմանագրային զինծառայող Դ․ Թովմասովը։ Նա ծառայում էր Արարատում, փորձառու զինվորական էր, փետրվարից մինչեւ հունիս կալանավորված է եղել, որից հետո ազատ է արձակվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սրանից հետո զինծառայողը վիրավորվել է եւ թողել բանակային ծառայությունը։

ԱԱԾ-ի հայտնաբերած սխեմաներից մեկը ֆեյք կանանց հետ սոցցանցերում ծանոթանալու ու նրանց միջոցով ռազմական գաղտնիքներ պարունակող տեղեկություններ հաղորդելու դրվագն է։ Այսպիսի մի «լրտես» էր նաեւ անցյալ տարի բացահայտված կապիտան Տարոն Ամիրխանյանը։ Նրան էլ մի քանի ամիս պահեցին մեկուսարանում, հետո բաց թողեցին, ապա՝ կարճ ժամանակ անց, կարճեցին գործը։ 44-օրյա պատերազմի մասնակից է Ամիրխանյանը, Ջեբրայիլում մարտերի ժամանակ 30 հոգանոց խումբ է հանել շրջափակումից, ինքը վիրավորվել է, բուժվել է հոսպիտալում, ապա կրկին մեկնել ռազմաճակատ։ Նրան մի սիրուն աղջիկ էր նամակ գրել՝ ներկայանալով որպես Վրաստանի բնակիչ, եւ այնպես էր գերել, որ վերջինս մոր հետ նույնիսկ ոսկե մատանի էր գնել ու պատրաստվում էր գնալ աղջկան ուզելու, սակայն այն բանից հետո, երբ ապագա սկեսուրը հարսի նկարը տեսել էր՝ նարգիլե ծխելիս, ու որդուն ասել էր՝ դրան տուն չբերես, կապիտանը հրաժարվել էր ամուսնանալու մտքից։ Տարոն Ամիրխանյանն ընդամենը սիրային նամակագրություն է ունեցել այդ անհայտ աղջկա հետ, որին տեսել է «վայբեր» կապով: Նամակները նա, զորամասի ղեկավարության պահանջով, ցույց է տվել վերադասին: Ըստ վերջինիս, այդ նամակներում պատերազմի մասին ոչ մի բառ չկա, ո՛չ քարտեզ, ո՛չ այլ գաղտնի տվյալ, սակայն կար մի երկու լուսանկար՝ աշխատասենյակից եւ ինչ-որ բենզալցակայանի առաջ նկարված: Հենց սա էլ ԱԱԾ-ն համարել է ռազմական գաղտնիք, տվյալներ «հայկական զորամասերի տեղակայման, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, անձնակազմի եւ այլնի վերաբերյալ»։

«Եթե իմ որդին մեղավոր է, բերեք-դրեք դեմս, ես՝ ինքս, նրան փրթիկ-փրթիկ անեմ»,- ասել էր կապիտան Տարոն Ամիրխանյանի մայրը՝ Ալվարդ Մանուկյանը, իրեն հարցաքննող ԱԱԾ-ականներին։ Նա իր փաստաբանի օգնությամբ միջնորդություն էր ներկայացրել՝ պարզելու, թե որտեղից են եկել ֆեյք-աղջկա նամակները որդուն, միջնորդել էր վեր հանել Տարոն Ամիրխանյանի եւ այդ աղջկա խոսակցությունը, հեռախոսազրույցները։ Ոչ մի միջնորդություն ԱԱԾ քննիչները չէին բավարարել։

Ահա՝ այսպիսի ծիծաղելի գործերի վրա է հիմնվում Փաշինյանը՝ հայտարարելով, թե հայոց բանակում մի քանի տասնյակ դավաճան սպաներ ու զինվորականներ կային, որոնց ինքը «հինգերորդ շարասյուն» է անվանում եւ որոնց էլ մեղադրում է 2020-ի պատերազմում պարտության մեջ։

Վարչապետի այս հայտարարությունն անթույլատրելի է համարում ռազմական փորձագետ, մասնագիտությամբ իրավաբան Մհեր Հակոբյանը։ «Սա քաղաքական հայտարարություն է՝ հասկանալի քաղաքական շահերով։ Լինելով մասնագիտությամբ իրավաբան՝ ես չեմ կարող մարդկանց մեղադրել, եթե նրանց մեղքը հաստատված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Վատ եմ վերաբերվում այս հայտարարություններին նաեւ այն պատճառով, որ այսկերպ անուղղակի վարկաբեկվում է հայկական բանակը, ինչն անթույլատրելի է, քանի որ մենք ունենք չավարտված պատերազմ»,- ասում է նա»: