Էրդողանը Ֆինլանդիայի նախագահի հետ կքննարկի Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում պաշտոնական արարողությամբ դիմավորել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյին և նրա հետ ունեցել առանձնազրույց: Այս մասին գրում է Akşam-ը։
Էրդողանն այսօր շարունակում է իր առաջատար դիվանագիտությունը։ Էրդողանը կհանդիպի իր ֆին գործընկեր Նիինիստոյի հետ, որին նա դիմավորել է պաշտոնական արարողությամբ։ Հանդիպման հիմնական օրակարգը կլինի Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը։
Գնահատվելու է 2022 թվականի հունիսին Մադրիդում ստորագրված եռակի հուշագրի շրջանակներում վերջին իրավիճակը։ Կվերանայվի՝ արդյոք Ֆինլանդիան պահպանո՞ւմ է հուշագրով նախատեսված հարցերը։ Հանդիպումից հետո երկու պետությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։