Սի Ցզինպինը որոշել է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. The Wall Street Journal
Մեկնաբանելով Չինաստանի ղեկավարի առաջիկա այցը Ռուսաստան՝ հոդվածի հեղինակները նշում են, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իրեն դիրքավորում է որպես պոտենցիալ միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում՝ ձգտելով օգտագործել Չինաստանի աճող համաշխարհային ազդեցությունը։
Սին ծրագրում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ:
Ընդգծվում է նաև, որ Չինաստանի ղեկավարի նման նախաձեռնությունը կօգնի Պեկինին բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և կանխել ԵՄ-ի մերձեցումը ԱՄՆ-ի հետ Չինաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների հարցում։