Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ինչու է Փաշինյանը շտապում Երևանի քաղաքապետի ընտրության հարցում

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը շարունակում է ամրապնդել դիրքերը։ Այսօր Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց հրաժարականի դիմում, Սարգսյանի հետ հեռացան նաև նրա տեղակալները, և Երևանի քաղաքապետի պաշտոնի համար մրցապայքարը մտավ վճռական փուլ։

Երևանի քաղաքապետարանի բյուջեի հաշվին սեփական քարոզարշավն անցկացնող Տիգրան Ավինյանի համար այսպիսով քաղաքապետի պաշտոնն էլ ավելի հասանելի է դառնում, ինչին հասնելու համար է նաև Ավինյանը արմատներ գցում այնպիսի բիզնես ոլորտներում՝ հիմնականում ծառայությունների ոլորտ, որտեղ ներգրավված են մեծ թվով աշխատակիցներ։

Բնականաբար, Ավինյանին ընտրելու համար ընտրությունների ելքի վրա մեծ ազդեցություն են ունենալու մեծ թվով աշխատակիցներ ունեցող ծառայությունների ոլորտները։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է, որովհետև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ Ավինյանը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնն է զբաղեցնում։

Բայց ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն արագացնում Երևանի քաղաքապետի ընտրությունները և չի սպասում մինչև քաղաքապետի հերթական ընտրություններ՝ 2023 թվականի սեպտեմբեր։

Պարզից էլ պարզ է, որ Հայաստանի և Արցախի շուրջ քաղաքական-ռազմաքաղաքական վիճակով պայմանավորված՝ ամեն օր կարող են լինել անակնկալ և բարդ զարգացումներ։
Ադրբեջանի ղեկավարը ոչ միայն խոսում է «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ Հայաստանի Հանրապետություն հասնելու մասին և այդ քաղաքականությունը կատարող պետությունից ֆինանսավորվող մարմիններ է ստեղծել իր երկրում, այլ նաև ուժի գործադրմամբ Սյունիքով միջանցք բացելու մասին։

Բանակցային գործընթացը պարզապես մտել է փակուղի։ Հայկական կողմը չի կարողանում որևէ հաջողության հասնել, իսկ Արցախը 3 ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է։

Ստեղծված պայմաններում Նիկոլ Փաշինյանին օդի պես անհրաժեշտ է ընտրությունների ելքի վրա մեծ ազդեցություն ունեցող Երևան քաղաքում «իր մարդը» ունենալ, թեև Ավինյանի հետ կապված ունի վերապահումներ, բայց այլ կադր չունի։

Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետ դարձնելուց հետո ամեն պահի Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ Ազգային ժողովը ցրելու և նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ճանապարհով, երբ Հայաստանի տարածքից Ադրբեջանին պատերազմով կամ առանց պատերազմ տարածքային զիջումներ անի։

Փորձված մեթոդի համաձայն՝ Ադրբեջանի պահանջները բավարարելուց հետո Փաշինյանը կարող է հրաժարական ներկայացնել վարչապետի պաշտոնից, մնալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, մուրճը ձեռքին անցկացնել Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավ, ունենալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Վահագն Հովակիմյանի պես թիմակից՝ ընտրություններում հաղթել ու արդարացնել Հայաստանի տարածքների հանձնումը Ադրբեջանին։

Այդ ժամանակ ևս Ալիևը կհայտարարի՝ հայ ժողովուրդը հաշտվել է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելու հետ, դրա համար է նորից Նիկոլ Փաշինյանին ընտրել իր ղեկավար։

Սա Փաշինյանի սցենարն է՝ սպասվող զիջումներին ընդառաջ։ Ահա, թե ինչու է Երևանի քաղաքապետի պաշտոնն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար դարձել հրատապ լուծման ենթակա խնդիր։

NEWSPRESS.am