Պուտինն ու Սի Ցզինպինը դեմ առ դեմ կխոսեն. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է անցնելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցը Ռուսաստան:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Պուտինն ու Սի Ցզինպինը դեմ առ դեմ կխոսեն մարտի 20-ին, դա կլինի ոչ պաշտոնական ճաշ, հաջորդ օրը բանակցություններ կանցկացվեն»,-նշել է Պեսկովը: