2 տարում Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում ծախսել է 6,5 միլիոն մանաթ գումար
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նշել է Ղարաբաղի վերականգնման համար հատկացված գումարը:
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
«Վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջեից ընդհանուր առմամբ 6,5 մլրդ մանաթ է հատկացվել օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման համար: Միայն 2022 թվականին՝ 4,3 մլրդ մանաթ»,-նշել է նա: