Ուկրաինայում պատերազմը վերջ չունի․ Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հոռետեսություն է հայտնել Ուկրաինայում պատերազմի ավարտի հեռանկարների վերաբերյալ՝ ասելով, որ ոչ մի նշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստ է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը։
Այդ մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։
«Հուսով եմ, որ Ռուսաստանը կդադարեցնի ագրեսիան մոտ ապագայում»,- ասել է Բլինկենը։ «Առայժմ, ցավոք սրտի, մենք դրա որևէ նախանշան չենք տեսնում»,-նշել է նա։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Միացյալ Նահանգների համար սա խնդիր է։ Մենք ունենք որոշակի սկզբունքներ, որոնք շատ կարևոր դեր են խաղում երկրների տարածքային ամբողջականության համար,-նշել է Բլինկենը։