Մենք կարող ենք այսպես համաշխարհային պատերազմ սկսել․ Թրամփը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում՝ համաշխարհային պատերազմի սպառնալիքի պատճառով։ Այս կարծիքը նա հայտնել է Truth Social սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում։
«Ամեն օր Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է, մենք կարող ենք այսպես համաշխարհային պատերազմ սկսել, մեր նպատակը ռազմական գործողությունների անհապաղ ամբողջական դադարեցումն է։ Սա է հիմնական խնդիրը։ Մեզ անհապաղ խաղաղություն է պետք»,- կարծում է ԱՄՆ նախկին նախագահը։
Թրամփի խոսքով՝ համաշխարհային պատերազմի բռնկումից խուսափելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է փոխել ղեկավարությունը։