Մենք պատրաստ ենք համարժեք պատասխան տալ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի․ Կիմ Չեն Ին
Հյուսիսային Կորեան պատրաստ է համարժեք պատասխան տալ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հնարավոր սպառնալիքներին, որոնք, ըստ Փհենյանի, բացահայտ թշնամաբար են տրամադրված երկրի նկատմամբ։
Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, փոխանցում է Voice of Korea ռադիոկայանը։
Նա կարծում է, որ Սեուլն ու Վաշինգտոնը պետք է գիտակցեն Կորեական թերակղզու տարածաշրջանում անցկացվող լայնածավալ զորավարժությունների անխոհեմությունը։ Կիմ Կիմ Չեն Ինը զորավարժություններն անվանել է ռազմական սադրանք ԿԺԴՀ-ի դեմ։