Նեթանյահուն բացատրել է, թե ինչու Իսրայելը զենք չի մատակարարում Ուկրաինային
Իսրայելը զենք չի մատակարարում Ուկրաինային Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ իր պայմանավորվածությունների պատճառով, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ նշելով, որ Իսրայելը հումանիտար օգնություն է տրամադրում Ուկրաինային։
«Անկեղծ պետք է ասեմ, որ մենք բարդ իրավիճակում ենք։ Իսրայելի և ռուս օդաչուները սիրիական օդային տարածքում թռչում են միմյանց մոտ»,- ասել է Նեթանյահուն Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերը փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։
Նեթանյահուն հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ պայմանագրեր կնքելով՝ երկիրը հույս ուներ կանխել Սիրիայից երրորդ ճակատի բացումը։