«Սիրիր արվեստը քո մեջ, ոչ թե ինքդ քեզ արվեստում» . Զախարովան հետաքրքիր ոճով է պատասխանել Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կլքի Հայաստանը։
«Երբ տեսա այս տողերը հիշեցի դասականներից երկու մեջբերում. հիշեք Բուլգակովի «Ո՞վ ում վրա կանգնեց» ստեղծագործությունը և Ստանիսլավսկու «Սիրիր արվեստը քո մեջ, ոչ թե ինքդ քեզ արվեստում»,- պատասխանել է Զախարովան։
Զախարովան հիշեցրել է, որ անցած տարեվերջին ՀԱՊԿ առաքելությունը այցով Հայաստանում էր, և հայ գործընկերների պահանջներից ելնելով վերջնական որոշում չի կայացվել։