Փարիզում ցուցարարները շրջել են լցված աղբամանները. 120 ցուցարար է ձերբակալվել
Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 120 մարդու, հայտնում է Le Figaro թերթը՝ հղում անելով ֆրանսիական իրավապահ մարմինների աղբյուրին։
Հրատարակության տվյալներով՝ ցուցարարները սկզբում հավաքվել են Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Կոնկորդի հրապարակում։ Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը։
Հարյուրավոր ցուցարարներ երթով անցնել են Սեն-Օնորե և Շևալիե-Սեն-Ժորժ փողոցներով՝ շրջելով աղբամանները, որոնք կուտակվել են Փարիզում աղբահանների գործադուլի պատճառով:
Haussmann Boulevard-ում ցուցարարները հրկիզել են աղբի մի կույտ, նշում է թերթը։ Հանրահավաքներ մասնավորապես, տեղի են ունենում նաև Լիոնում, Ռենում, Նանտում և Մարսելում, հայտնում է Le Figaro-ն։