Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

Ջերմուկի մատույցներում զոհված զինծառայողների հետմահու պարգևները հանձնվել են նրանց հարազատներին

Վայոց ձորի մարզպետարանում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ երեկ կայացել է 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Վայոց ձորի մարզից զոհված զինծառայողներին Հայաստանի նախագահի կողմից հետմահու տրված պարգևների հանձնումը նրանց հարազատներին:

Մարզպետարանից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ հրամանատարը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ:

Միջոցառումը սկսեց Հայաստանի Հանրապետության օրհներգով:

Այնուհետև օրհնության խոսք ասաց ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Արարատ Գրիգորյանը:

«Անհնար է բառերով նկարագրել մեր հերոսների անհավանական սխրանքները: Նրանք խիզախորեն ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանեցին մեր երկրի սահմանները: Մեր հերոսների հիշատակին արժանի լինելու համար ապրողներիս սրբազան պարտքն է շարունակել նրանց գործը՝ իրենց կյանքի գնով մեզ փոխանցած այս փխրուն խաղաղությունը վերածել կայուն խաղաղության և ամենօրյա գործունեությամբ շենացնել մեր երկիրը՝ ապահովելով գալիք սերունդների խաղաղ ու բարեկեցիկ կյանքը»,- նշեց Արարատ Գրիգորյանը:

Ելույթներով հանդես եկան ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հովիկ Սարգսյանը և Վայքի բրիգադի տեղակալ, փոխգնդապետ Արման Ալոյանը:

Հերոսների ոգեկոչման ռազմահայրենասիրական կատարումներով հանդես եկան Վայքի հիմնական դպրոցի սաները:

Պարգևները զոհված զինծառայողների հարազատներին հանձնեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը և ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մհեր Շիրինյանը:

Միջոցառման ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը կրկին խոնարհումի խոսքեր ասաց զոհվածների հարազատներին և վերստին կարևորեց հայրենիքը շենացնելու և երկրի սահմանների խաղաղությունն ապահովելու գործընթացները:

«Փառք ու պատիվ մեր հերոսներին, առողջություն ու խաղաղ օրեր նրանց հարազատների և ողջ երկրին»,- միջոցառումը մաղթանքով ամփոփեց Արարատ Գրիգորյանը:

Ներկայացնում ենք հետմահու պարգևատրված վայոցձորցի հերոսների անունները.

Նահապետ Նվերի Մարգարյան- փոխգնդապետ, պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով,

Հովհաննես Փայլակի Սուքիասյան-սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Խաչիկ Էդվարդի Մինասյան-ենթասպա, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Գրիգոր Վրույրի Ղարախանյան- սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Զորիկ Կոյրունի Մարգարյան- կրտսեր սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Սամվել Սենիկի Բաբայան- պայմանագրային զինծառայող, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Ռաֆիկ Էդիկի Ավագյան-ծառայող բանվոր, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Նարեկ Մխիթարի Հակոբյան- սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Հավերժ փառք մեր հերոսներին: