Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

40 տարի անց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Հայաստանում

Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, որպես բանախոս, այսօր մասնակցել է Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին: Ասուլիսը տեղի է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ էլ ս.թ. ապրիլի 15-23-ը կանցկացվի առաջնությունը:

Ասուլիսի մյուս բանախոսներն էին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է այս կարևոր մարզական միջոցառումը մեր երկրում առաջին անգամ հյուրընկալելու առթիվ և նշել, որ Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությանը, որը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի համար լինելու է վարկանիշային, ըստ նախնական ցանկի, կմասնակցի 500 մարզիկ՝ 40 երկրից:

Հայաստանում նման մասշտաբի առաջնության անցկացումը նախևառաջ ունի մարզական նշանակություն, ապա այն ընդգծում է մեր երկրի՝ որպես մարզական կենտրոնի դերը, ինչն էլ կխթանի ոլորտի զարգացումն ու առողջ ապրելակերպը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատասխանատու բոլոր օղակների կողմից արվում է առավելագույնը՝ բարձր նշաձող ապահովելու համար, և այս համատեքստում հիշատակելի է նախորդ տարի Հայաստանում անցկացված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ԶԼՄ ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ կազմակերպչական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն, և բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Գեղեցիկ, դիտարժան և ներկայանալի շոու է սպասվում, ինչը, մասնագետների կարծիքով, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ չի եղել: Հայաստանը ներկայանալու է ոչ միայն որպես մարզական, այլև մշակույթի և արվեստի կենտրոն: Ակնկալում ենք, որ մեր հյուրերն առավելագույն բավականություն ստանան իրենց ներկայությունից ՀՀ-ում, Երևան քաղաքում և մրցաշարի ընթացքում», - ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Նա ներկաներին հրավիրել է մասնակցելու առաջնության մեկնարկի հետհաշվարկի միջոցառմանը, որը տեղի կունենա մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում և կոչ է արել մեր հանրությանը՝ ակտիվ խրախուսել հայ մարզիկներին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է այս տարի նախատեսվող մարզական մյուս միջոցառումներին ևս՝ այդ շարքում նշելով օգոստոսին անցկացվելիք Համահայկական ամառային խաղերը և Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը:

Հաջորդիվ բանախոսները պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Արայիկ Հարությունյանը նաև շրջայց է կատարել առաջնության անցկացման համար նախատեսված դահլիճում, ծանոթացել աշխատանքների ընթացքին և ստեղծված պայմաններին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով էլ Հայաստանը պարտավոր էր նման մրցաշար անցկացնել, քանի որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը ուժեղագույններից մեկն է աշխարհում:

«Եվրոպայի առաջնության անցկացումը Երևանում ես համարում եմ պատմական իրադարձություն, քանի որ մեր հավաքականը նախ լավագույններից մեկն է, բացի այդ էլ 1983 թվականին Երևանը ուներ նման մրցաշար անցկացնելու իրավունք, բայց դա տեղի չունեցավ։ Համոզված նշեմ, որ անկախ ամեն ինչից, ծանրամարտի Հայաստանի հավաքականը հերթական անգամ, այս դեպում արդեն սեփական հարկի տակ ամեն ինչ անելու է բարձր տեղեր գրավելու համար, և դա վերաբերվում է բոլոր այն քաշային կարգերին, որտեղ մեր հանրապետությունը ներկայացված է լինելու»- ասել է Գիլոյանը։

Երևանում ապրիլի 15-23-ը կայանալիք մրցաշարում, ըստ նախնական հայտերի, մասնակցելու են 40 երկրների 500-ից ավելի ծանրորդներ։ Կժամանեն արդյոք Երևանը ադրբեջանցի մարզիկները, առայժմ հայտնի չէ։ Հայաստանի կառավարությունն ու Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն անվտանգության բոլոր երաշխիքները տվել են մրցումների բոլոր մասնակիցներին։

Իսկ ադրբեջանցիների ժամանման հետ կապված հարցերի պատասխանը կստանանք այսօր. մարտի 16-ը հայտերի ներկայացման վերջին օրն է։