Վրաստանի իշխանությունները լեհ բժիշկներին թույլատրել են հետազոտել Սաակաշվիլիին
Վրաստանի իշխանությունները թույլ են տվել, որպեսզի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հետազոտվի մի խումբ լեհ բժիշկների կողմից: Այս մասին հայտնել է Ազատություն ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվիակը։
«Լեհական բժշկական թիմը հասանելիություն է ստացել լինելու Սաակաշվիլիի մոտ»,- գրել է նա՝ հղում անելով ԵՄ անանուն պաշտոնյաներին։
Յոզվիակը հստակեցրել է, որ խոսքը հիվանդին Լեհաստան տեղափոխելու մասին չէ, լեհ բժիշկները նրան կհետազոտեն Վրաստանում։ Սակայն, թե երբ է լեհական բժիշկների պատվիրակությունը մեկնելու այդ երկիր, դեռ հայտնի չէ։