Թուրքիայի հյուսիս-արևմուտքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու նահանգում հինգշաբթի օրը՝ մարտի 16-ին, 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13.55-ին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բոլուում, օջախը՝ 8,13 կմ խորության վրա։