Հայաստանը չի կատարում Զանգեզուրի միջանցքի բացման իր պարտավորությունները. Ալիև
Հայաստանը չի կատարում Զանգեզուրի միջանցքի բացման իր պարտավորությունները:
Այս մասին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այսպիսով, Հայաստանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը և դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է Ալիևը Անկարայում Թուրքական պետությունների կազմակերպության նիստում ունեցած ելույթի ժամանակ։