«SAS» սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ մարտի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում «SAS» սուպերմարկետի դիմաց տղամարդու դի կա։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ում ինքնությունը պարզվում է։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։