Էրդողանը խոստացել է շարունակել ջանքերը Պուտինի և Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը խոստացել է շարունակել ջանքերը Պուտինի և Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Էրդողանը բազմիցս փորձել է դառնալ միջնորդ՝ ռուս-ուկրաինական բանակցությունների հարցում: