Նոր մանրամասներ Աջափնյակի կրակոցների հետևանքով վիրավորվածների մասին
Աջափնյակ համայնքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած քաղաքացիները վիրահատվում են:
Այդ մասին newspress.am-ի հետ զրույցում ասացին Հանրապետական հիվանդանոցի տեղեկատու բաժանմունքից:
Թե ովքեր են տուժել կրակոցներից` նրանք չմանրամսնեցին, միայն հայտնեցին, որ երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակով և անմիջապես նրանց տարել են վիրահատարան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աջափնյակ համայնքում կրակոցներ են եղել:
Newspress.am-ի տեղեկություններով կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 2 քաղաքացի: Տուժածներին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց: Քաղաքացիների ինքնությունը դեռևս հայտնի չէ:
Մանրամասն տեղեկություններ կտրվեն քիչ ուշ: