ՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Վազող տողեր

Տրանսպորտային վիճակը Երևանում վատթարացել է. Տիգրան Ավինյան

Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong ավտոբուսները, կկարողանան տեսնել Երևան քաղաքում։ Ցավոք սրտի, դա տեղի չի ունեցել, և դա մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և ես դրա համար ներողություն եմ խնդրում: Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

«Ինչ վերաբերում է արդեն բուն ավտոբուսների երթուղի մտնելուն, մենք մոտավորապես 30 օրվա ընթացքում կարող ենք ունենալ, մենք զուգահեռ անցկացնում ենք մրցույթները. որոշակի գործընթաց կա, որ մենք արդեն սկսել ենք իրականացնել»,- ասաց նա:

Ավինյանն անդրադարձավ ընդհանուր տրանսպորտային թեմային: 

«Եթե մենք հիմա շրջենք Երևանում և հարցնենք՝ ինչպե՞ս է տրանսպորտային իրավիճակը Երևանում, բոլորը կասեն, որ վատթարացել է, որովհետև հին «Գազել»-ները վատ էին, բայց քանակապես շատ էին: Այսօրվա ավտոբուսների քանակը բավարար չէ Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի սպասարակման համար»,- նշեց նա: 

Փոխքաղաքապետի խոսքով՝ էականորեն խնդիրը լուծվում է, երբ նոր 237 ավտոբուսները մտնում են ցանց:

«Ավելացնեմ, որ մենք ունենք Higer չինական ավտոբուսները, որոնք հիմա վերանորոգվում են և դրանք նույնպես մտնելու են ցանց: Խնդիրն էականորեն մեղմվելու է, բայց սա դեռ համակարգայիկն լուծումը չէ: Այս տարվանից մենք արդեն իսկ ունենք հաղթող միասնական տոմսային համակարգ ներդրման համար և միասնական տոմսային համակարգը ներդրվելու է և՛ ավտոբուսներում, և՛ մետրոյում, ու ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ, բերվելու է մի տրամաբանության: Ավտոբուսների առանձնացված գծեր ենք սկսելու ունենալ ամենայն հավանականությամբ այս տարվանից, որն առավելություն է տալու մարդկանց, ովքեր օգտվելու են ավտոբուսից, որովհետև ավտոբուսը խցանումների մեջ չի լինելու և մեր նպատակն է հնարավորինս բոլորին մղել դեպի հանրային տրանսպորտ, որպեսզի մեր քաղաքի բեռնաթափումը, խցանումների ծավալը նույնպես նվազեցնենք»,- խոստացավ քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն:

Նա նշեց, որ կանգառասրահներում կլինեն վահանակներ, որոնք ցույց կտան, թե որ ավտոբուսը քանի րոպեից է մոտենալու: