Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

«Կվտարեմ»․ Դրախտիկ գյուղի ղեկավարը սպառնում է 7 երեխայի միայնակ մորն ու ենթարկում կտտանքների, Ճամբարակի համայնքապետն էլ աչք է փակում այդ ամենի վրա

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչներն ահազանգում են՝ տեղի իշխանության կողմից անտեսված ու արհամարհված են։

Մասնավորապես, Դրախտիկի բնակչուհի 40-ամյա Լուիզա Կարապետյանն ունի 7 երեխա և բազում խնդիրներ։ Նա միայնակ մայր է։ Երեխաներից 5-ն անչափահաս է, մյուս երկուսից մեկն առողջական խնդիրներ ունի, մյուսի 18-ը նոր է լրացել ու շուտով ժամկետային ծառայության է մեկնելու։

Տեղի իշխանության հոգածությանն արժանանալու փոխարեն՝ ընտանիքն անընդհատ արժանանում է գյուղի վարչակազմի կտտանքներին, արհամարհանքին ու անտարբերությանը։

Լուիզայի ու նրա ընտանիքի խնդիրների մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց նրա հարևանուհին։ Ինքը՝ Լուիզան, հուզված էր իր նկատմամբ, հենց նույն օրն առավոտյան ցուցաբերված անտարբերությունից ու չկարողացավ խոսել։

Հարևանուհին արագ իր ձեռքը վերցրեց իրավիճակն ու պատմեց, որ հենց այսօր՝ մարտի 16-ի առավոտյան, Լուիզա Կարապետյանն իմացել է, որ Դրախտիկ է գալու Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը ու որոշել է դիմել իր ընտանիքի խնդիրներով (մենք մի առիթով արդեն անդրադարձել ենք Լուիզայի ընտանիքի խնդիրներին)։

Սակայն հենց դռան մոտից ոչ միայն նրան ներս չեն թողել մտնել, այլև արժանացել է անպարկեշտ ու անվայել բառերով վիրավորանքների։

«Համակարգչային օպերատորը՝ Վարդան Խեչոյանը (ով, ըստ կնոջ պատմածի, զբաղվում է գյուղի փաստաթղթային հարցերով), դռան շեմից ներս չի թողնում։ Լուիզան ասում ա՝ գիտեմ, որ Վազգեն Ադամյանն եկել ա, ի՞նչ կլինի, խնդրում եմ, թող մտնեմ ներս, տեսնեմ իրեն։ Վարդանն էլ վերջին բառերով վիրավորում ա Լուիզային։ Էդ տարածքում լիքը տղամարդիկ են լինում, սաղ լսում են դրա անվայել վիրավորանքները․ էլ լկտի, էլ փողոցային, պետք ա դուք սատկեք․․․ ու էլի շատ անվայել խոսքեր»,- պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բոլորը կանգնած նայել են, թե ինչպես է Վարդանը վիրավորում կնոջը։

Նա նկատեց, որ վարչական շրջանի ղեկավարը՝ Միշիկ Առաքելյանն 80 տարեկան է ու նա էլ հետ չի մնում իր ոչ կոռեկտ պահվածքով։

Կինը պատմեց, որ օրեր առաջ էլ դարձյալ օգնություն էր եկել գյուղ։ Զոհվածների ու բազմազավակ ընտանիքների երեխաներին, այդ թվում նաև՝ Լուիզա Կարապետյանի, ոչինչ չի հասել։ Մեր զրուցակցի խոսքով, ամբողջը բաժանել են իրենց մտերիմներին՝ ըստ իրենց կամայականության։

«Միշիկ Առաքելյանն ասում ա՝ լավ ենք անում, ում ուզում եք, գնացեք բողոքեք»,- ասաց կինը։

Նա ընդգծեց, որ նույն վերաբերմունքը բոլորի նկատմամբ է։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ խնդրով անգամ մարզպետարան են դիմել, սակայն նույն անտարբերությունն է։

Ընտանիքի երեխաներն անգամ դպրոցում խնդիրներ ունեն։ Կինը պատմեց, որ Լուիզայի աղջիկներից մեկին 12-րդ դասարանից մի աշակերտ վիրավորել ու ծաղրել է։ Իսկ երբ մայրը դիմել է դպրոցի տնօրենին՝ Նազիկ Բաբաքոխյանին, վերջինս ոչ միայն աչք է փակել կատարվածի վրա, այլև կնոջը վիրավորել ու տուն է ճանապարհել, թե՝ ի՞նչ ես ուզում, հերիք է գաս դպրոց։ Մեր զրուցակցի խոսքով, անգամ դպրոցի մանկական տեսուչին են դիմել խնդրով, սակայն դարձյալ ոչինչ չի փոխվել։

«Էդ 12-րդ դասարանցու մերն էլ ճաշարանում ա աշխատում՝ հակահիգիենիկ պայմաններում։ Եղունգները երկար, առանց համազգեստի ու գլխարկի ճաշարանում սննդի հետ է աշխատում։ Անգամ մարզպետարան ենք դիմել, բայց դրանք էլի նույն ձևով շարունակում են աշխատել։ Թքած ունեն բոլորիս վրա․ ինչ ուզում՝ անում են»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Նկարում՝  Դրախտիկի դպրոցի տնօերն Նազիկ Բաբաքոխյանն է

Հարկ է նկատել, որ երբ առավոտյան գյուղապետարանում Լուիզայի նկատմամբ վատ են վերաբերվել ու դուրս վռնդել, նա դիմել է ոստիկանություն՝ իր նկատմամբ ոտնձգություններ կատարելու հաղորդմամբ։

Երբ արդեն նյութը գրեթե պատրաստ էր հրապարակման, Լուիզայի մտերիմներից մեկը մեզ զանգահարեց ու ասաց, որ ոստիկաններն ահազանգի հետքով եկել են։

Վարչական շրջանի  ղեկավար 80-ամյա Միշիկ Առաքելյանն էլ մատ է թափ տվել կնոջ վրա՝ սպառնալով, որ կզրկի բոլոր տիպի օգնություններից ու կվտարի գյուղից։

Ավելին՝ վերջինս նաև սպառնացել է վտարել բոլոր նրանց, ովքեր կանգնել են Լուիզայի կողքին ու օգնել նրան բարձրաձայնելու խնդիրը։

«Ես նրանց էլ կվտարեմ»,- ասել է Միշիկ Առաքելյանը։

Վերջում ներկայացնում ենք Լուիզա Կարապետյանի տխուր պատմությունը, որը նկարահանվել է 4 տարի առաջ։

Արմինե Մկրտումյան