Նորք-Մարաշի հանցախմբի գործով ձերբակալված Հ1-ի աշխատակիցը ազատ է արձակվել
Նորք-Մարաշում 2015թ-ի նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված Արման Հայրապետյանն ազատ է արձակվել: Արման Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Հայրապետյանը Հանրային հեռուստաընկերության աշխատակից արբանյակային հեռարձակման թողարկիչն էր: