Կասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ Փաշինյան
Մամուլ

«Մարդիկ թերսնման խնդիր ունեն, թանկարժեք բնակարաններով ուրախանալը հարգանքի բացակայության նշան է»․ փորձագետ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի կարծիքով, տնտեսական քաղաքականության մեջ համակարգային մոտեցման բացակայություն կա: Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումները, նաև եկամուտների անհավասարաչափ բաշխման խնդիրները փորձագետը հենց նշված համատեքստում է դիտարկում:

«2018-ից մեզ խոստացան, որ առանց «իզմերի» քաղաքականություն է լինելու: Ինչպես բոլոր ոլորտներում, տնտեսական ոլորտում ևս պարբերաբար առանց «իզմի» քաղաքականությանն ենք բախվում: Այս պարագայում դժվար է ասել, թե բանաձևային ինչ մոտեցում ունի այս իշխանությունը նույն եկամուտների, աշխատավարձերի բարձրացման տեսանկյունից: Եթե փորձենք, ամեն դեպքում, տալ այդ բանաձևը, ապա այն ըստ իրավիճակի է: Այսինքն, իրավիճակային որոշումներ, ինչ-ինչ խնդիրների իրավիճակային լուծումների ենք ականատես լինում: Տարբեր ոլորտներում մենք աշխատավարձերի բարձրացումներ ենք տեսնում, որոնք որոշ դեպքերում ընդգծված, որոշ դեպքերում՝ ենթադրելի քաղաքական նպատակներ են հետապնդում: Օրինակ են ցույցերի ժամանակ ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացումները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լիլիա Ամիրխանյանը:

Նա միևնույն ժամանակ շեշտեց, որ սոցիալական լարվածության պարագայում ցանկացած խմբի աշխատավարձի ավելացումը միայն դրական կարող է դիտվել: Այս տեսանկյունից բացառություն համարելով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումները՝ նա հավելեց. «Երբ երկրում կա սոցիալական բավականին մեծ լարվածություն, բարձրաստիճան պաշտոնյաները «գոտիները ձգելու» տեսանկյունից առաջինը պետք է օրինակ ծառայեն, որ սոցիալական անարդարության խնդիր չլինի»: Ամենաքննադատելի հարցը, նրա խոսքով, այն է, որ չունենք որևէ բանաձև, հստակ որդեգրած քաղաքականություն, թե, ի վերջո, եկամուտների բարձրացման քաղաքականությունն ինչ մոդելով է իրականացվում:

«Կա՞ հստակ ընտրված ձեռագիր, թե՞ ոչ: Ակնհայտորեն տեսնում ենք, որ չկա: Բնական է, որ երբ ոչ թե համակարգային, այլ իրավիճակային լուծումներ են տրվում, ապա մի տեղ ինչ-որ խնդիր լուծվում է, մեկ այլ տեղ խնդիրներ, հարցադրումներ, անհավասարության ու սոցիալական անարդարության միջավայր կամ առնվազն նման զգացողություններ են առաջանում հանրության մոտ: Մեծագույն խնդիրը հստակ քաղաքականություն ու մոդել չունենալն է: Հաշվի առնենք վերջին երկու տարվա գնաճային ճնշումները, սոցիալական լարվածությունը, կորոնավիրուսը, 2020-ի աղետաբեր պատերազմը, հաջորդած էսկալացիաներն ու դրանց հետևանքները: Այս ամենի հետևանքով մենք առողջապահական ու սոցիալական՝ հատկապես զինհաշմանդամներին առնչվող հարցերում իրավիճակի սրացում ունեցանք: Այս իրավիճակում հստակ պետք է որևէ աշխատող մոդել որդեգրվեր ու կիրառվեր: Օրինակ՝ վերջին երկու տարին անընդհատ պահպանվող գնաճային ճնշումներն առնվազն հուշում էին, որ երկիրը պետք է գնար եկամուտների ինդեքսավորման ճանապարհով, կամ գոնե պետք է դիտարկվեր այդ հնարավորությունը»,ասաց նա՝ շեշտելով, որ ինդեքսավորման մոդելը չի ենթադրում իրավիճակային լուծումներ:

«Մեզ մոտ, այո, մասնակի ինդեքսավորում եղել է. նվազագույն կենսաթոշակ, նվազագույն աշխատավարձ է բարձրացել, տարբեր ոլորտներում հատվածական լուծումներ են տրվել: Սրանք մասնավոր ինդեքսավորման մոդելներ են: Ընդ որում՝ նման սոցիալական լարվածության պայմաններում պետք էլ չէր ենթադրել, որ արդար բաշխման սկզբունքով են լինելու: Մինչդեռ, ըստ համընդհանուր ինդեքսավորման մոդելի, գնաճային ճնշումներից ելնելով՝ եկամուտները պարբերաբար վերանայվում են: Այս տեսանկյունից նաև տնտեսական ռեսուրսների հետ կապված խնդիրներ կարող էին լուծվել, քանի որ պարբերաբար վերանայումների դեպքում բյուջեի վրա բեռը այնքան մեծ չի լինում, որքան 2 կամ տարին մեկ տրվող հատկացումների դեպքում է»,-նկատեց Լ. Ամիրխանյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ նշված մոդելի բացակայությանը զուգահեռ կան գործընթացներ, որոնք նման իրավիճակում տեղին չեն: «Տարատեսակ պարգևավճարների, բյուջեից հատկացումների ենք ականատես լինում, որոնք սոցիալական լարվածության իրավիճակում գտնվող երկրին հարիր չեն: Հետևաբար առաջանում են հարակից հարցադրումներ, թե, օրինակ՝ նույն դատախազների համար որքանո՞վ է արդար հավելավճարով 92 տոկոս եկամուտի ավելացումը, երբ սոցիալական խոցելի խմբերի առումով լրջագույն խնդիր ունենք: Մեծ հաշվով՝ խնդիրը համակարգային մոտեցման բացակայությունն է»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ այս համատեքստում նաև առաջնահերթությունների գնահատման խնդիր կա:

«Եթե համակարգային մոտեցում չկա, ապա չկա նաև իրավիճակի համապարփակ գնահատական, դրանից բխող եզրակացություններ, գործողություններ՝ նաև ըստ առաջնահերթության: Առաջնահերթությունների խնդիրը բավականին լուրջ է: Մենք առաջնահերթությունների գնահատման ճգնաժամ ունենք՝ պայմանավորված նույն համակարգային մոտեցման բացակայությամբ: Սպասում են մինչև իրավիճակը հասունանա, հասնի պիկային մակարդակի ու նոր են փորձում քիչ թե շատ լուծումներ տալ: Դեռ մի կողմ թողնենք արդյունավետությունը, բայց եթե անգամ ենթադրենք, որ կառավարման որակների հետ կապված խնդիր չկա, ամեն դեպքում, իրավիճակային լուծման դեպքում առաջնահերթ համարվող խնդրի լուծում հնարավոր չէ, քանի որ այդ պահին հասունացած խնդիրն է լուծվում»,հավելեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, նաև իրավիճակի ճիշտ ախտորոշման ճգնաժամ կա: «Գնաճի, մարդկանց ապրելու վերաբերյալ հարցադրումներին արձագանքելով՝ պատասխանատու մարմնի ղեկավարը, չտիրապետելով իրավիճակին, ասում է՝ «մենք հիմա շատ ավելի լավ ենք ապրում»: Անգամ կարող է զարմանալ հարցադրումներից ու հարցնել՝ «կարծում եք՝ վա՞տ ենք ապրում»: Սա վկայում է այն մասին, որ չունենք նաև իրավիճակի ախտորոշում»:

Անդրադառնալով պաշտոնյաների՝ թանկարժեք բնակարանների ձեռքբերման փաստը Նիկոլ Փաշինյանի կողմից «լավ լուր» որակելուն՝ Լ. Ամիրխանյանը շեշտեց. «Սեփական հանրության նկատմամբ նաև հարգանքի էլեմենտի բացակայություն ունենք: Բացի նշված օրինակից, նման շատ այլ դրվագների ենք ականատես եղել: Փաստացի, մարդիկ այսօր բավականին լուրջ խնդիրների առաջ են կանգնած: Առաջին անհրաժեշտության պարենամթերքի գները ավելի քան մեկ տարի է՝ հասել են մի մակարդակի, երբ մարդիկ պարզապես թերսնման խնդիր ունեն: Մենք թերսնման աճի վիճակագրությունն էլ ենք ստանում: Հասկանալի է՝ կա ձգտում համոզելու, որ ամեն ինչ լավ է, բայց ամեն ինչ խոսքով չի սկսվում ու ավարտվում: Մարդիկ իրենց առօրյայում ամեն ինչ զգում ու տեսնում են: Այս պարագայում նման ուրախ արտահայտություններ անելը նշանակում է, որ գործ ունենք հարգանքի էլեմենտի բացակայության հետ»:

Ամիրխանյանի խոսքով, գործող մոդելով ոչ թե մեր տնտեսությունն է զարգանում, այլ պարզապես վիճակագրությունն է ավելանում, և դա խարսխված է առևտրի և ծառայությունների վրա: «Մեծամասամբ նաև արտաքին գործոններով պայմանավորված տնտեսական աճի և զարգացման դեպքում եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունն ակնհայտ փաստ է: Անգամ թվային պատկեր չունենալով կարելի է ենթադրել, որ նույն 2022-ը եղել է հարստացողների, ավելի շատ հարստացողների և բնակչության՝ ավելի շատ աղքատացման տարի: Նշված երկու սեգմենտների միջև ճեղքն ավելացել է, ինչի հետևանքով նվազել է միջին խավը: Այս առումով պատահական չէ, որ ահազանգում էինք նոր կատեգորիայի՝ աշխատող աղքատների մասին, որի դեպքում կայուն եկամուտ ունեցողները ևս կանգնում են աղքատության երևույթների առաջ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նախորդիվ առաջացած բացասական էֆեկտները առաջիկայում ևս պահպանվելու են՝ հաշվի առնելով նաև պահպանվող գնաճը, ավելի լայն հատվածների համար եկամուտների չնչին ավելացումները, Հայաստանի տնտեսության կառուցվածքային և զարգացման որակական փոփոխությունների բացակայությունը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում