Էրդողանն ու Ալիևը քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունները
Թուրքիայում հանդիպել են Ռեջեբ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այս մասին գրում է Anadolu-ն:
Անկարայում կայացած հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի շուրջ։