Իսպանիան տանկեր կուղարկի Ուկրաինա
Իսպանիան շուտով 6 Leopard տանկ կուղարկի Ուկրաինա:
Այս մասին ասել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։
«Հենց երեկ ավարտվել է 55 ուկրաինացի զինծառայողների վերապատրաստումը, որոնք կլինեն անձնակազմի և այդ տանկերի վերանորոգման խմբի կազմում»,- ասել է Ռոբլսը։