Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

«Առավոտ» օրաթերթի դեմ տեղի ունեցածը վկայում է անկախ, չվերահսկվող մամուլի դեմ իշխանությունների ծավալած հետևողական արշավի մասին. Ժուռնալիստների միություն

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել «Առավոտի» յութուբյան ալիքի բոլոր արխիվային տեսանյութերը ջնջելու վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է.

«Երեկ առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց՝ ժամը 19:46-ից սկսած՝ կորցրել են իրենց յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը։

Դրան, ըստ խմբագրի, նախորդել էր «Առավոտի» հրապարակած հետևյալ անոնսը՝

«Մեր օրեր- #Հարստացածհեղափոխականները

Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում:

Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»:

Դիտեք վաղը` 21:00-ին»:

Աննա Իսրայելյանն ավելի ուշ հավելեց, որ հարձակում գործողներն «Առավոտի» յութուբյան ալիքի անունը փոխել են ու ջնջում են տեսանյութերը, և թեպետ սկզբում ՔՊ-ին վերաբերող տեսանյութերը պահպանվել են, սակայն ավելի ուշ դրանք ևս ջնջվել են:

Լրատվամիջոցը թեև իրավապահներին չի դիմել, բայց «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի և առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի խոսքով՝ ցանկության դեպքում կարող էին իրենց հայտարարությունները որպես հաղորդում ընդունել ու զբաղվել դրանով:

Մինչ այս պահը իրավապահ մարմինները, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման գործառույթ ունեցող պետական կառույցները որևէ կերպ չեն արձագանքել տեղի ունեցածին, չի հնչել կատարվածը հետաքննելու, մեղավորներին պատժելու որևէ պաշտոնական հայտարարություն։ Փոխարենը, իշխանությունը ներկայացնող պատգամավորի կողմից հնչել է տեղի ունեցածը հեգնելու ամբարտավան հայտարարություն, որն էլ ավելի է խորացրել առավել քան ողջամիտ կասկածն առ այն, որ տեղի ունեցածն ուղղակի կամ անուղղակի կապ ունի իշխանությունների հետ։

Հաշվի առնելով գործող իշխանության նախանձախնդրությունը համացանցում ու սոցիալական ցանցերում սեփական քարոզչության տարածման և իր դեմ ուղղված բովանդակության հանրայնացումն ամեն կերպ խոչընդոտելու հարցում, դժվար է հավատալ, որ այդ ոլորտում պետական բյուջեից և այլ աղբյուրներից հսկայական ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ ծախսող իշխանությունը կարող է կապ չունենալ պաշտոնյաների կոռումպացվածությունը բացահայտել խոստացող լրատվամիջոցի յութուբյան ալիքի դեմ հարձակման հետ։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Առավոտ» օրաթերթի դեմ կատարված այս կիբերհարձակումը, իշխանությունից, պետական բոլոր մարմիններից պահանջում է ամենասեղմ ժամկետում բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին, արժանացնել քրեաիրավական գնահատականի։ Հակառակ պարագայում կհաստատվեն կասկածները, որ «Առավոտի» դեմ հարձակումը կատարվել է իշխանության, անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։

Ցավոք, «Առավոտ» օրաթերթի դեմ տեղի ունեցածը ոչ թե բացառություն է, եզակի դեպք, այլ օրինաչափություն, որը վկայում է 2018 թվականից հետո անկախ, չվերահսկվող մամուլի դեմ իշխանությունների ծավալած հետևողական արշավի մասին։ Անցած շուրջ հինգ տարիներին իշխանությունը խտրություն չի դրել մամուլի դեմ պայքարի միջոցներում՝ սկսած լրատվամիջոցների նկատմամբ ֆեյքային հարձակումներից, մինչև փաստերի ստուգման ամենատարբեր կազմակերպությունների միջոցով ԶԼՄ-ների սոցցանցային էջերի արգելափակում կամ հասանելիության սահմանափակում։ Իշխանությունների, նրանց կողմից կառավարվող կեղծ օգտատերերի կողմից բացահայտ և քողարկված կերպով թիրախավորվում և տոտալ հարձակումների էին ենթարկվում ոչ իշխանական լրատվամիջոցների սոցիալական հարթակները, կայքէջերը, յութուբյան էջերը, խմբագիրների, լրագրողների, հանրային գործիչների ֆեյսբուքյան աշխատանքային և անձնական էջերը... Նպատակն ակնհայտ է՝ լռեցնել ազատ խոսքը, հեղինակազրկել մամուլը և լրագրողի աշխատանքը:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը «Առավոտ» օրաթերթի դեմ ոտնձգությունը գնահատում է հենց այդ հարթությունում, որպես մամուլի, խոսքի ազատության դեմ իշխանության սանձազերծած արշավի մի մաս՝ կոչ անելով բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին՝ անկախ իրենց քաղաքական նախապատվություններից ու հակասություններից, ցուցաբերել մասնագիտական համերաշխություն և միասնաբար աջակցել հայկական մամուլի ամենաերկարակյաց և ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից մեկին՝ «Առավոտին»՝ այդ միասնական հետևողականությամբ ու պահանջատիրությամբ նպաստելով հանցագործության բացահայտմանը»։