Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ստիպված եմ արձագանքել. ակցիայի վայր եմ ներկայացել Արցախի նախագահի առաջարկությամբ. Գուրգեն Ներսիսյան

Միայն Արցախի շահերը սեփական ցանկություններին ստորադասող մարդը կարող է հետևողականորեն փորձ անել Արցախի Հանրապետության պետական նախարարին ներկայացնել որպես Արցախում ռուս խաղաղապահ ուժերի դեմ գործող պաշտոնյա: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ով իր գրռումը վերնագրել է. «Ստիպված եմ արձագանքել»:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ

Արդեն 15 օր է, ինչ աշխատում եմ որպես Արցախի Հանրապետության պետական նախարար: Մինչ այդ օրերի ընթացքում գործադիր իշխանության բոլոր հնարավորությունները լարելով գրեթե շուրջօրյա ռեժիմով փորձում ենք ոչ միայն մեղմել Արցախի շրջափակման հետևանքները, այլև վերականգնել երկրի տնտեսության առաջնահերթ ճյուղերի գործունեությունը, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, հստակ նպատակներից ու ազդեցությամբ մղված, առանց ծագումն ու ծագումնաբանությունը գոնե քողարկելու անցել են իմ անձի հասցեին կեղծ, պախարակող տեղեկություններ տարածելուն: Հաշվի առնելով, որ նման երևույթները կարող են հանրության մոտ անհիմն կարծիք կամ տպավորություններ ձևավորել՝ այդ պատճառով ցանկանում եմ արձագանքել ու հայտարարել հետևյալը.

1. Մինչպատերազմյան շրջանում ես պետական համակարգում աշխատող այն բացառիկ պաշտոնյաներից էի, ով հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնելով երկրում տեղի ունեցող մի շարք երևույթների վերաբերյալ, հրաժարվել էր պետական պաշտոնից: Իսկ պատերազմից հետո, գիտակցելով անձնական պատասխանատվությունս, ստանձնել եմ իմ բաժին առաքելությունը և անխոնջ կերպով անցել պետական ծառայության՝ հասկանալով հետպատերազմյան երկրի առանձնահատկությունները, խնդիրները, անձնականը պետական շահից վեր դասելու անթույլատրելիությունը և համընդհանուր ուժերով Արցախը պահպանելու և պաշտպանելու կարևորությունը:

2021թ. ընտրվելով գլխավոր դատախազի պաշտոնում, ես առաջինը հայտարարեցի թանկարժեք ծառայողական մեքենայից հրաժարվելու մասին և պետական նախարարի պաշտոնում նույն հայտարարությունը չեմ արել՝ ավելորդ մեկնաբանությունների առիթ չտալու համար: Շարունակել եմ օգտվել իմ անձնական մեքենայից, ծառայողական մեքենա ձեռք չեմ բերել և առկա ծառայողական մեքենան օգտագործել եմ հատուկենտ դեպքերում, երբ իմ մեքենան այդ պահին ներգրավված էր ծառայողական այլ խնդրի կատարմանը:

Կան մարդիկ, ովքեր մեր քաղաքացիների հետ շփումներում կեղծ լուրեր են տարածում իմ և կառավարության գործունեության վերաբերյալ, անգործություններ կամ թերություններ վերագրում, բացահայտ սուտ հայտարարություններ անում, ինձ պարերաբար նման տեղեկություններ են փոխանցվում: Այդ անձանց բացահայտելուց հետո թեև բացահայտվել էին նաև նման քայլերի շարժառիթներն ու նպատակները, այդուհանդերձ, ուզում եմ հայտարարել, որ պետական նախարարի 15-օրյա աշխատանքի ընթացքում բացահայտել եմ անպատկերացնելի խնդիրներ ու բացթողումներ, բայց իմ սովորության համաձայն զերծ եմ մնացել դրանք հանրայնացնելուց կամ բարձրաձայնելուց և ուրիշին փնովելու միջոցով ինձ բարձրացնելուց, այլ անցել եմ դրանք անհապաղ լուծելու գործին: Հուսով եմ՝ իմ այս մոտեցումը արդարացված ու ճիշտ է, և ոմանք իմ այս զսպվածությունից ու պետականամետ մոտեցումից այլևս չեն առիթավորվի:

Վաճառվող ապրանքների մատակարարման ու բարձիթողի գների հետ կապված լրջագույն խնդիրներ են արձանագրվել, որոնց կարգավորման ուղղությամբ արդեն զգալի համակարգային աշխատանք ենք իրականացրել: Վստահ եմ, որ առաջիկա օրերին այդ միջոցառումների արդյունքները տեսանելի կլինեն մեր քաղաքացիների համար՝ շարունակաբար ապահովելով պետական ու հանրային խիստ վերահսկողություն տնտեսվարողների հանդեպ:

Իմ պաշտոնավարման առաջին օրվանից ձեռնամուխ եմ եղել գարնանացան մշակաբույսերի սերմացուների ձեռքբերման ու մատակարարման կազմակերպման գործին՝ դա համարելով գլխավոր առաջնահերթություն բնակչության երկարաժամկետ պարենային անվտանգության ապահովման համար: Թե որքան խնդիրներ ենք շտկել այդ ճանապարհին, կրկին կնախընտրեմ չխոսել հրապարակայնորեն:

Որպես պետական նախարար՝ ամենօրյա ռեժիմով ընդունում եմ որոշումներ, կրճատում եմ չհիմնավորված կամ այլևս չարդարացված ֆինանսավորումներ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում մեզ համար տեսանելի է լինում կոնկրետ անձանց կամ շրջանակի կողմից դժգոհությունների կամ հրապարակային քննադատության հնարավորությունը: Անընդունելի եմ համարում պետական կառավարում իրականացնելը ընդամենը անձանց գոհացնելու կամ քննադատության չարժանանալու մղումներով և այսուհետ ևս շարունակելու եմ բարձր դասել պետական շահը որոշակի անձանց կամ շրջանակի շահերից:

Ինչպես գլխավոր դատախազի պաշտոնում, այնպես էլ հիմա բարձր գործնական հարաբերություններ ունեմ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավար կազմի հետ, իսկ որոշների հետ հարաբերությունները վաղուց արդեն ընկերական են: Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում վերջերս տեղի ունեցած քաղաքացիական ակցիայի հետ որևէ կապ չեմ ունեցել, ակցիայի վայր եմ ներկայացել Արցախի Հանրապետության նախագահի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ներքին գործերի նախարարի առաջարկությամբ և նրանց հետ քննարկելուց հետո՝ մեր քաղաքացիների հետ խոսելու և լարված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:

Եթե որևէ մեկը պատրաստ և ցանկանում էր անձամբ հանդիպել քաղաքացիներին ու քաղաքակիրթ կերպով հարթել խնդիրը, ապա որևէ մեկը չէր կարող նրան խանգարել: Իսկ երբ երես չեն ունենում մարդկանց առաջ դուրս գալու, սկսում են բամբասանքներն ու մեղադրանքները:

Ամեն դեպքում միայն Արցախի շահերը սեփական ցանկություններին ստորադասող մարդը կարող է հետևողականորեն փորձ անել Արցախի Հանրապետության պետական նախարարին ներկայացնել որպես Արցախում ռուս խաղաղապահ ուժերի դեմ գործող պաշտոնյա: Ի դեպ, Արցախում ռուսական համայնքի հետ պլանավորված մեր ծրագրերը առաջիկայում կյանքի կոչելը երևի ոմանց մոտ ծանր ապրումներ կառաջացնի, եթե ոչ նյարդային ցնցումներ:

Որպես ամփոփում՝ կուզեի ընդգծել, որ 15 օրը բավարար չէ նույնիսկ խնդիրներին ծանոթանալու համար, այնինչ ես միանգամից մտել եմ օպերատիվ հարցերի լուծման հորձանուտը՝ զուգահեռաբար ջանքեր գործադրելով երկարաժամկետ ու համակարգային լուծումների ուղղությամբ:

Իսկ ներքին համերաշխությունն ու փոխհարգանքը ինձ համար կարևոր առաջնահերթություններ են հատկապես այսպիսի ծանր ճգնաժամի պայմաններում, սակայն ցավում եմ, որ ոմանք նախընտրում են անընդհատ խանգարել ու պառակտել՝ զուգահեռաբար չմոռանալով կենացներ ասել միասնականության անհրաժեշտության մասին: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը բոլորին լսելու և բոլորի հետ համագործակցելու՝ հանուն Արցախի անվտանգության, բարօրության ու հարատևման»: