Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

Փոխանակ հասարակական պարսավանքի ենթարկեք, մի հատ էլ ասում եք՝ մեր դավաճանները պուպուշ են, մեր դավաճաններին թաքուն պահեք․ Սուրեն Պապիկյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը մի շարք հարցեր ուղղեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Դրանք վերաբերում էին առաջնագծի կահավորմանը, Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած միջադեպին, Նիկոլ Փաշինյանի՝ էսկալացիայի մեծ վտանգի մասին հայտարարությանը, Ջերմուկում թշնամու կուտակումների մասին մամուլի հրապարակումներին, Փաշինյանի՝ 5-րդ շարասյան մասին հայտարարությանը։ 

«Երեկ էլ պարզվում է, որ 44-օրյա պատերազմում Հայաստանը պարտվել է, որովհետև ոչ թե զենք չենք ունեցել, ոչ թե ռազմական ներուժ չենք ունեցել կամ մարդկային ռեսուրսի խնդիր ենք ունեցել, այլ որովհետև բոլորը 5-րդ շարասյան ներկայացուցիչներ են եղել։ Սա երբ խոսում եք բանակում բարոյահոգեբանակա մթնորոլտի մասին, չե՞ք կարծում, որ սա ամենաշատն է վնասում բանակի մթնոլորտի կայուն պահպանմանը»,- ասաց Գրիգորյանը։ 

Նա նաև հարց ուղղեց Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների մասին․ «2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մի հատ առանձին պայմանագիր է կնքվում, Ձեզ նախորդող Վաղարշակ Հարությունյանի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով, որն այն մասին էր, որ զորքերը հետ են քաշվում մինչև Սյունիքի սահմանները, և, օրինակ, Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների վերահսկողության մասին ռեժիմներ են սահմանվում, բայց որտեղ ամրագրվում են, որ հայկական մեքենաները, այդ թվում՝ բեռնատար, պետք է անխափան երթևեկություն իրականացնեն։ Բայց ինչպե՞ս է ստացվում է, որ նույնիսկ այդ վատ պայմանագիրը չի իրականացվում»,- հարցրեց Գրիգորյանը։

Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը հորդորեց չխեղաթյուրել Փաշինյանի խոսքը, որովհետև «բոլորը 5-րդ շարասյուն են» արտահայտությունը վատ արտահայտություն է, որը Գրիգորյանն անում է։

«Ոչ մեկ բոլորի մասին չի խոսել, խոսել են այն մարդկանց մասին, ովքեր դերակատարումը ստանձնել են կամ շարունակում են ստանձնած լինել, այդ թվում՝ քաղաքացիական կյանքում, կամ Ազգային ժողովում գուցե։ Մենք պետք է վերջապես իրականության հետ առերեսվելու կամք ունենանք։ Խոսքը հայոց պետականության մասին է, մեր պետականության լինելիության մասին է, և բնականաբար, բանակը դրա կարևոր բաղադրիչն է։ Եթե բանակում կան արատավոր երևույթներ ու խնդիրներ ու ընդդիմությանը կարելի է դրանից ամեն օր խոսել, մամուլին կարելի է ոչ մի բանից չխոսել, խոսել միայն Պաշտպանության նախարարի ու ԶՈւ-երում տեղի ունեցած վատ երևույթների մասին, որոնք նաև կան, և ամեն օր լրահոս դարձնել, էդ նրանից է, որ զբաղմունքը, պահանջը կամ գուցե պատվերը դրա մասին է, որովհետև դա թուլացնում է մեր պետականության կենսությանկությունը, ու ովքեր ծառայում են մեր պետականության կենսունակությունը թուլացնելուն, 5-րդ շարասյունը նրանց համար մեղմ ա, դա ավելի շատ նման ա դավաճանության»,- նշեց Պապիկյանը։ 

Անդրադառնալով Գրիգորյանի նշած պայմանագրին՝ Պնախարարն ասաց, որ իրավական ակտերին կամ փաստաթղթերին պետք է ճիշտ անուններ տալ։

«Ես որևէ պայմանագրի մասին տեղյակ չեմ, թե ինչ պայմանագրի մասին եք խոսում, և նաև դրա կարգավորումների, ով որտեղով պիտի անցնի, ինչ համակարգով պիտի անցնի։ Ինչ վերաբերում է այլ գնահատականներին՝ դավաճանությանը։ Երբ մարդը դավաճան է, դավաճության մասին չխոսե՞նք, եթե խոսում ենք հասարակության դաստիարակության մասին, այսինքն՝ մեզ պատի՞վ է բերում, որ մեր շարքերում դավաճաններ լինեն, կամ ԶՈւ որևէ սպա կարա դժգոհություն հայտնի՞, թե մեր դավաճաններին խի՞ եք բացահայտում։ Դա նվազագույնն է, որ արվում է, փոխանակ  հասարակական պարսավանքի ենթարկեք, մի հատ էլ ասում եք՝ մեր դավաճանները պուպուշ են, մեր դավաճաններին թաքուն պահեք։ Ոչ, պիտի հրապարակայնացվի և դա արմատախիլ արվի մեր հասարակությունից։ Ու բանակում դավաճանները, այո, ունենալ չեն կարող, 5-րդ շարասյունը ԶՈւ-ում անելիք չունեն, ԶՈւ անելիքը պաշտպանել ՀՀ սուվերեն տարածքը և մեր անվտանգությունը, ուրիշ անելիք չունի, այդ թվում՝ քաղաքական անելիք»,- ասաց նա։ 

Նրա խոսքով՝ ցանակցած պրոբլեմի մասին կարող են խոսել, ընդհուպ ամենայն մանրամասնությամբ և պատասխանատվությամբ, թե ովքեր է դրա համար պատասխանատու, ինքը չի խորշում, միշտ պատրաստ է։

«Առաջնագծում, այո, ամեն ինչ այնպիսին չէ, ինչպիսին կուզեինք բոլորս, այս պահին առաջին հերթին՝ ի պաշտոնե ես։ Ամեն ինչ արվում է, որպեսզի առաջնագիծն օր առաջ լինի ավելի ամուր։ Փակ քննարկման ժամանակ ես ձեզ ներկայացրել եմ, թե ինչ աշխատանքներ են տարվում։ Առաջնագիծը իդեալական չի, այդ թվում՝ սեպտեմբերյան դեպքերից հետո նոր առաջնագիծն ամբողջական կահավորման  կարիք ունի, խոսքը վերաբերում է նաև թիկունքային որոշակի ենթակառուցվածքներին։ Բանակում կա հսկայական անելիք,  և այդ անելիքը, որը ես ստանձնել եմ 1 տարի առաջ, ես հասցնելու եմ իր բարեհաջող ավարտին»,- ասաց նա։