Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

«Դաժան վերաբերմունքի և անպատժելիության դեմ արդյունավետ պայքարը Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետության կարևորագույն պարտականություններից մեկն է»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. ««Դաժան վերաբերմունքի և անպատժելիության դեմ արդյունավետ պայքարը Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետության կարևորագույն պարտականություններից մեկն է»․ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է անչափահասներին ծեծի ենթարկելու ահազանգերի վերաբերյալ իմ հրատապ նամակին։

  • Փետրվարի 9-ին ստացել էի ահազանգ, ըստ որի՝ Երևան քաղաքի Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցները ծեծել են անչափահասների։ Հրապարակային դարձած տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկի հարցաքննության ժամանակ քննչական մարմնում ոստիկանության աշխատակիցները բռնություն էին կիրառել փաստաբաններ Էմանուել Անանյանի և Մարզպետ Ավագյանի նկատմամբ։

«Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար։

Կոնվենցիայի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում կանխել դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մյուս ձևերը, որոնք չեն դասվում 1-ին հոդվածում որպես խոշտանգում սահմանվածների շարքին, երբ այդպիսի գործողությունները կատարվում են պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող մեկ այլ անձի կողմից կամ նրանց հրահրմամբ կամ նրանց գիտությամբ կամ լուռ համաձայնությամբ։

Շտապ գրություն էի ուղարկել ԵԽ գլխավոր քարտուղարին՝ խնդրելով հասցեական գնահատական ներկայացված՝ հանրության շրջանում խորը մտահոգություններ առաջացրած դեպքի առնչությամբ։

  • ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչից ստացել եմ պատասխան, որ դաժան վերաբերմունքի և անպատժելիության դեմ արդյունավետ պայքարը ԵԽ ցանկացած անդամ պետության վրա դրված կարևորագույն պարտականություններից մեկն է՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի գերակայությունը՝ ի շահ իր քաղաքացիների և իր իրավազորության ներքո գտնվող բոլոր այլ անձանց:

Բուրիչը վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեն կիրականացնի դաժան վերաբերմունքի մասին այդ մեղադրանքների վերաբերյալ արդյունավետ և պատշաճ ժամկետներում նախաքննություն, և որ նոր ձևավորված Ներքին գործերի նախարարությունը հետևողական կլինի, որ ՀՀ ոստիկանությունում պահվողների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ երաշխիքներն ավելի ամուր լինեն:

«ԵԽ-ն կշարունակի աշխատել համապատասխան մարմինների հետ Հայաստանի համար ԵԽ նոր գործողությունների ծրագրի շրջանակներում՝ մեծացնելու ենթադրյալ դաժան վերաբերմունքի դեպքերի հետաքննության արդյունավետությունը»։

Տիկին Բուրիչը միաժամանակ ողջունել է, որ Հայաստանը միացել է ԵԽ անդամ երկրների ոստիկանության ծառայությունների ներկայացուցիչների ցանցին, ինչը կօգնի ապահովել, որ Հայաստանի ոստիկանության աշխատանքը համապատասխանի Եվրոպայի խորհրդի չափանիշներին»: