Բրյուսովում դասադուլ է․ ռեկտորի ԺՊ է նշանակվել իշխանության թեկնածուն
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը։ Ուսանողները դասադուլ են անում։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին Բրյուսովում տեղի ունեցավ ռեկտորի ընտրություն։ Մասնակցում էին երկու թեկնածու՝ Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Վերջինս պարտվեց, սակայն կառավարությունը չհաստատեց ընտրության արդյունքները։ Այսօր, արդեն, տեղեկացանք, որ պարտված թեկնածուն նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար։