Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Երեկվա ասուլիսից մի բան պարզ դարձավ. Վահե Հովհաննիսյան

Երեկվա ասուլիսից մի բան պարզ դարձավ. Հայաստանը կանգնած է մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Անհավանական է, բայց՝ փաստ. 100 տարվա պատմությունը մեր աչքի առաջ կրկնվում է։ Մեզ էլի սպառնում է ֆիզիկական վտանգ, մեր պետականությունը հարցականի տակ է։

Անհավանական է, բայց՝ փաստ. սա տեղի է ունենում մեր նույն սխալների պատճառով։ Մենք աղետի սպասում ենք այնպես, ինչպես այլ ժողովուրդներ՝ օդանավակայաններում ինքնաթիռի են սպասում։ Ուղղակի սպասում ենք։

Ստացվում է, որ 30 տարվա պետականության պատմությունը մեզ չի՞ տվել ոչինչ. ոչ՝ պետական մտածողություն, ոչ՝ պետական ինստիտուտներ, ոչ՝ անհատներ, ոչ՝ բովանդակություն։ Հնարավոր չէ հավատալ դրան։ Չի կարող նման բան լինել։

Կա տպավորություն, որ ոչ մի բան ժողովրդի վրա չի ազդում։ Մահերը, հազարավոր զոհերը, իր տնից 2 ժամվա հեռավորության վրա կռիվը. ոչինչ չի ազդում։ Իշխանավորների կոռուպցիոն պատմությունները, վեր խոյացող առանձնատներն ու լկտի պահվածքը չեն ազդում։ Շրջափակված Արցախը չի ազդում։ Ռուսաստանի հետ հարաբերությունների արհեստական սուր վատացումը չի ազդում, Ռուսաստանի՝ բաց տեքստով զգուշացումը, թե՝ նման երկրները կորցնում են պետականություն, չի ազդում, Ուկրաինայի կադրերը չեն ազդում։

Նման պետական և հոգեբանական փոսում հայտնված ժողովուրդները սովորաբար ծանր գին են վճարում։ Բայց նույնիսկ սա´ լավ չի հասկանում ժողովուրդը, չի հասկանում, որ դա իր, իր ընտանիքի աղետն է լինելու, այլ ոչ թե՝ ինչ-որ վերացական Հայաստանի և վերացական ժողովրդի։

Մյուս կողմից՝ բոլոր սոցհարցումներից ակնհայտ է դառնում, որ Հայաստանում կա մտածող-մտահոգ շերտ և ճիշտ աշխատելու դեպքում՝ կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս։ Ուրեմն կա հնարավորություն՝ աղետը կասեցնելու համար։ Պետք է հնարավորինս ճիշտ պատկերացնենք զարգացումները և ճիշտ կազմակերպենք աշխատանքը։

Եվս մեկ զարգացում, կարծես թե, լինելու է անխուսափելի՝ «Մեծ ռազբորկան»։ Երեկվա ասուլիսում Փաշինյանը, սովորության համաձայն, նորից կեղծեց մեր ընդհանուր պատմության որոշ դրվագներ։ Պատմության ամբողջական կեղծումից խուսափելու ու նաև ինքներս մեր հանդեպ ավելի անկեղծ լինելու համար պիտի սկսենք մեծ խոսակցություն, որ պատասխանենք կարևոր հարցերի. ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ 30-ամյա երրորդ հանրապետությունը փլուզվեց այսքան արագ, այսքան հեշտ ու այսքան ծանր գնով։ «Մեծ ռազբորկան» պիտի ներառի թե´ մինչև 2018-ը, թե´ 2018-ից հետո, թե´ նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածները։ Սրանից խուսափել կարծես թե հնարավոր չի լինելու, որովհետև գինը չափազանց թանկ է եղել՝ հայրենիքի կորուստ ու ահռելի զոհեր։ Այս մեծ խոսակցության նախաձեռնողը պետք է լինի հենց այն մտահոգ-մտածող շերտը, Հայաստանի վերականգնման նոր իշխանությունը, որը պետք է ստանձնի երկրի վերականգնման գործը։ Սա կօգնի՝ լինել առավելագույնս օբյեկտիվ և ազնիվ՝ իրար հանդեպ, խուսափել մեղքերն անվերջ իրար վրա բարդելու արատավոր շրջանից, ու միասին աշխատել՝ առանց ավելորդ, անիմաստ բարդույթների