ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ամերիկյան անօդաչու թռչող սարքի և ռուսական կործանիչի բախման մանրամասները
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Պետդեպարտամենտում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ՝ քննարկելու Սև ծովում ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի հետ տեղի ունեցած միջադեպը։
«Իմ կարծիքով, այս թեմայի շուրջ կառուցողական քննարկում է եղել։ Ես լսել եմ նրա հայտարարությունները, հուսով եմ, որ նա հասկացավ, թե ինչ եմ ասում»,- ասաց դեսպանը։
Անտոնովը նաև նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել հատուկ ռազմական գործողության գոտում։
«Մենք զգուշացրել ենք՝ մի մտեք, մի ներթափանցեք այս տարածք»,- հավելեց նա։