Վաճառքի է հանվել Միքելանջելոյի առանձնատունը
Վաճառքի է դրվել այն առանձնատունը, որտեղ նախկինում ապրել և ստեղծագործել է նկարիչ և քանդակագործ Միքելանջելոն: Այս 8 սենյականոց կառույցը գտնվում է Տոսկանայում՝ Սիենա քաղաքի մոտ, և արժե 7.5 մլն եվրո, ինչի մասին տեղեկացնում է Euromag-ը։
Նշվում է, որ այն շրջապատված է խաղողի այգիներով։ Ներկայիս տերը նոր սեփականատիրոջը կփոխանցի սեփականության փաստաթղթի բնօրինակը։
Հիշեցնենք, որ այս առանձնատունը գնվել էր Վերածննդի շրջանի վարպետի կողմից 1549 թվականին և պատկանել Բուոնարոտիի ընտանիքին մինչև 1867 թվականը՝ նրա մահից հետո ավելի քան 300 տարի։ Ըստ նկարագրածի տուն իսկապես եզակի է, քանի որ ունի բազմաթիվ օրիգինալ դետալներ՝ ներառյալ բուխարիներ։ Ենթադրում են, որ կալվածքը թվագրվում է XI դարին։