Սիրիան սպասում է Թուրքիայի պատասխանին
Սիրիայի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մարտի 15-16-ը Մոսկվայում, կարող է հետաձգվել ավելի ուշ, քանի որ Դամասկոսը Անկարայից չի ստացել իր զորքերը դուրս բերելու ծրագիրը:
Այս մասին հայտնում է սիրիական կառավարությանը մոտ կանգնած Al Watan թերթը։
Նշվում է, որ հանդիպման նոր օր դեռևս հայտնի չէ: