Պուտինը խոսել է Գերմանիայի օկուպացիայի մասին
ԱՄՆ-ը շարունակում է օկուպացնել Գերմանիան, չնայած խորհրդային զորքերի դուրսբերմանը, ասել է Պուտինը։
«Խորհրդային Միությունը ժամանակին դուրս բերեց իր զորքերը և վերջ դրեց երկրի փաստացի օկուպացիային: Իսկ ամերիկացիները, ինչպես գիտեք, ոչ։ Նրանք շարունակում են օկուպացնել Գերմանիան»,- ասել է նա։
Ռուսաստանի Դաշնության նախագահը նաեւ ասել է, որ եվրոպական երկրների քաղաքացիները կորցրել են անկախության եւ ինքնիշխանության գենը: