«Մեզ այլևս պետք չէ S400». Թուրքիայի քայլերը վստահություն են ներշնչում ընկերներին և վախ՝ թշնամիներին
Ներքին և ազգային ռեսուրսներով Թուրքիայի կողմից մշակված պաշտպանական արդյունաբերության տեխնոլոգիաները վերջին տարիներին հայտնի են դարձել։ ASELSAN»-ի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Հալուք Գյորգյունը, ով գնահատականներ է տվել «SİPER» ՀՕՊ համակարգի, ասել է. «Մեզ պետք չեն S300, S400, մենք վերացնում ենք դրանց կարիքը։ Դա մեր պարտքն է»։
Գնահատելով Գյորգյունի հայտարարությունները՝ հետախուզության պաշտոնաթող գնդապետ, ահաբեկչության և անվտանգության հարցերով փորձագետ Քոսկուն Բաշբուղը նշել է, որ Թուրքիան լրացրել է հակաօդային պաշտպանության համակարգի բացը, որը համարում է ամենակարևորը և հայտարարել է, որ զինված ուժերով այն սակավաթիվ բանակներից է աշխարհում: Այս մասին տեղեկացնում է Akşam-ը։
«ASELSAN»-ի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր մենեջեր Հալուք Գյորգյունը հայտարարություններ է արել «ASELSAN Gölbaşı օբյեկտներում, որտեղ մշակվում են ռադարային և էլեկտրոնային պատերազմի համակարգեր։
Անդրադառնալով «SİPER» համակարգին՝ Գյորգյունն ասել է. «Մենք հակաօդային պաշտպանության համակարգեր ենք պատրաստում: Մեզ պետք չեն S300, S400, մենք վերացնում ենք դրանց կարիքը: Դա մեր պարտքն է»:
Քոշքուն Բաշբուղի խոսքով՝ վերջերս տեղի ունեցած մի հանդիպմանը, որին ինքը մասնակցել է, պատկան մարմինները լավ լուր են հայտնել. «Այսպիսով, մենք իսկապես էպիկական ժամանակաշրջանում ենք այս առումով: Բացի այն նախագծերից, որոնք դուք ներկայացրել եք հանրությանը, առնվազն 40-50 ծրագիր ներկայումս ընթացքի մեջ է: Եվ ես հուսով եմ, որ մենք այս մասին լավ լուր կտանք առաջիկա օրերին»։