Մեր կանխատեսման համաձայն՝ 2023-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 5.8 տոկոս. Մարտին Գալստյան
Մեր կանխատեսման համաձայն՝ 2023-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 5,8 տոկոս: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա նշեց, որ ծառայությունների և շինարարությունների ոլորտում է ակնկալվում մեծ աճ. «Շինարարության ոլորտում նաև որոշակի մեկ պրոյեկտով պայմանավորված շինարարական աշխատանքների որոշակի աճ ենք ակնկալում»:
Գալստյանն ասաց, որ նախորդ շաբաթ տեղի է ունեցել ֆոնդային բորսայի խորհրդի նիստ, որի ընթացքում ինքը և ևս մի քանի անձ դուրս են եկել խորհրդի կազմից, ընտրվել է խորհրդի նոր կազմ:
«Այս պահին ակնկալել, որ ինչ-որ մեծ փոփոխություններ են լինում, ապա չէ, որովհետև դեռևս նոր խորհրդի կազմավորման փուլում ենք: Մենք ստեղծում ենք հնարավորություն ֆինանսական ենթակառուցվածքի տեսքով»,-ասել է նա: