Կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով երեկ կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լ.Հ.–ն։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը։
Նշենք, որ կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորված է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի տնօրեն Բաբկեն Շահումյանը, Առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։