Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը հետաձգվում է
Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, սուր շնչառական վարակների և գրիպի տարածման, լայնածավալ շփումների սահմանափակման, կանխարգելման նպատակով հետաձգվում է:
«Գրիպի հետ կապված` առաջնությունը հետաձգվում է մինչև փետրվար: Դեռևս հայտնի չէ, թե փետրվարին երբ կանցկացնենք առաջնությունը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:
Հիշեցնենք, որ Սուսերամարտի Հայաստանի առաջնությունը պետք է անցկացվեր Բյուրեղավանում, այն նախատեսված էր անցկացնել հունվարի 27-ից 30-ը: