Թբիսիլիում պահպանողականները շենքից հանել են ԵՄ դրոշը, այրել այն, փոխարենը կախել Վրաստանի դրոշը
Թբիլիսիի կենտրոնն արգելափակված է «Պահպանողական շարժման» երթով։
Հազարավոր մարդիկ, ովքեր ընդդիմանում են Արևմուտքին և կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք։
Պահպանողականները շենքից հանել են ԵՄ դրոշը, այրել այն, փոխարենը կախել Վրաստանի դրոշը։
«Սա մեր խորհրդարանի դրոշը չէ»,- ասել են նրանք։